«Եթե մեր տարածք ներխուժի մեկ այլ հրթիռ կամ ինքնաթիռ և խոցվի, չբողոքեք»․ Լեհաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ում դիմել է ՌԴ-ին 

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կոշտ ելույթ է ունեցել  Ռուսաստանի հասցեին։ Current time-ի հաղորդմամբ՝ նիստը հրավիրվել էր Էստոնիայի կողմից՝ անցյալ շաբաթ երեք ռուսական կործանիչների կողմից իր օդային տարածքը խախտելուց հետո։ Այս միջադեպից առաջ մոտ երկու տասնյակ ռուսական անօդաչու թռչող սարքեր էին մտել Լեհաստանի օդային տարածք՝ ստիպելով լեհ զինվորականներին ՀՕՊ միջոցներ օգտագործել։

«Ես միայն մեկ խնդրանք ունեմ Ռուսաստանի կառավարությանը. եթե մեկ այլ հրթիռ կամ ինքնաթիռ առանց թույլտվության՝ միտումնավոր կամ սխալմամբ, մտնի մեր օդային տարածք և խոցվի, խնդրում եմ, մի՛ եկեք այստեղ, մի՛ տրտնջացեք կամ բողոքեք»,- ասել է Սիկորսկին՝ դիմելով Ռուսաստանին։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ արևմտյան երկրները մինչ այժմ զգուշորեն խուսափել են Ուկրաինայում Ռուսաստանի կողմից մղվող պատերազմին ակտիվ մասնակցությունից և փորձել են չարձագանքել Մոսկվայի սադրանքներին ԵՄ սահմանների մոտ։

«Բայց մեզ չեք վախեցնի։ Եթե դա դժբախտ պատահար էր, ապա ինչո՞ւ անմիջապես չընդունել դա և ներողություն չխնդրել։ Մենք նախկինում էլ Ռուսաստանին ժամանակ ենք տվել նմանատիպ հանգամանքներում։ Բայց այս անգամ մենք ներողություն չենք լսել. միայն ստեր՝ զուգորդված Ուկրաինայի վրա հարձակումների սրացման հետ»,- հավելել է նա։

Սիրկորսին հավելել է՝ օդային տարածքի խախտումները միայն վերջին դրսևորումներն են այն հիբրիդային պատերազմի սրման, որը Մոսկվան վարում է Արևմուտքի դեմ «երկար տարիներ»։

ՄԱԿ-ում Ռուսաստանի առաջին փոխնախագահ Դմիտրի Պոլյանսկին երկուշաբթի հայտարարել է, որ երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ, իբր, «Կարելիայից Կալինինգրադի մարզի օդանավակայան թռիչք են իրականացրել՝ խստորեն միջազգային օդային տարածքի կանոնակարգերին համապատասխան», և որ Էստոնիան որևէ ապացույց չունի, որ Ռուսաստանը խախտել է իր օդային տարածքը։

Պոլյանսկին նույնիսկ հայտարարել է, թե Էստոնիային «թվացել է» Ռուսաստանի կողմից իր օդային տարածքի խախտումը։

«Ինչպես միշտ, Տալլինից ռուսատյաց հիստերիայից բացի՝ որևէ ապացույց չկա, որը մեր էստոնացի գործընկերներն այսօր վառ կերպով կցուցադրեն մեզ»,- ասել է նա։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը  ուղերձ է հղել Ռուսաստանին. «Ես ուզում եմ հստակեցնել սա։ Մեր օդային տարածքը խախտող և Լեհաստանի վրայով թռչող օբյեկտները կխոցվեն առանց որևէ քննարկման»։

Քաղաքական գործչի խոսքով՝ ՆԱՏՕ-ում Լեհաստանի դաշնակիցները նույն կերպ կպատասխանեն Ռուսաստանին։

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ են ունեցել նաև այլ երկրների ներկայացուցիչներ՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները և նախազգուշացումներ անելով այս միջադեպերի վերաբերյալ։

«Մենք վճռական ենք, և եթե ստիպված լինենք բախվել ՆԱՏՕ-ի օդային տարածքում առանց թույլտվության թռչող ինքնաթիռների հետ, մենք կանենք դա»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը։

«Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»,- իր հերթին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մայք Ուոլցը։

Լրատվամիւոցը նշում է՝ այնուամենայնիվ, գրեթե անհնար է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որևէ գործողություն ձեռնարկի Ռուսաստանի դեմ, քանի որ ՌԴ-ն, որպես այդ մարմնի մշտական ​​անդամ, իրավունք ունի վետո դնել դրա շրջանակում կայացված ցանկացած որոշման վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի