Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Լուրեր

10.07.2026 | 11:42
Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել ԱՄՆ-ին Թրամփին սպանելու «Իրանի նոր դավադրության վերաբերյալ»․ ԶԼՄ-ներ
10.07.2026 | 11:33
Արմավիրի բենզալցակայանում հայտնաբերվել են չստուգաչափված սարքավորումներ․ վաճառքը կասեցվել է
10.07.2026 | 11:20
Դիդյե Դեշամը խոսել է Մբապեի վնասվածքի մասին
10.07.2026 | 11:14
Դատախազությունը դատարան է ուղարկել ընտրական հանցագործությունների 43 գործ․ մեղադրյալների թվում՝ 153 անձ
10.07.2026 | 10:56
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից ՌԴ-ում նավթավերամշակման գործարան և նավթաբազաներ են հրդեհվել
10.07.2026 | 10:48
Մարոկկացի երկրպագուներն անկարգություններ են սարքել Լոնդոնում, ոստիկան է հոսպիտալացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 10:34
Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին
10.07.2026 | 10:20
ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար
10.07.2026 | 10:12
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդները
10.07.2026 | 10:04
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 10-ի դրությամբ
10.07.2026 | 09:55
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան
10.07.2026 | 09:45
Պաշտոնանկություններ ու նշանակումներ Դատախազությունում
10.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենալու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որը տեղի կունենա Ստրասբուրգում 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։ ԵԽԽՎ հաղորդագրության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգում են Գազայի հատվածի լրագրողների կյանքի պաշտպանության և Ռուսաստանի Դաշնության կողմից գերի վերցված ուկրաինացի լրագրողներին ազատ արձակելու ջանքերը ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկումները։

Նշվում է, որ վեհաժողովին ելույթ են ունենալու Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոն, Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Իան Բորգը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը նույնպես ելույթ կունենա խորհրդարանականների առջև՝ Ղազախստանին և նրա ժողովրդավարական բարեփոխումներին վեհաժողովի աջակցության վերաբերյալ քննարկման ժամանակ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հարց ու պատասխանի նիստ կանցկացնի։

Նստաշրջանի ընթացքում վեհաժողովը կընտրի գլխավոր քարտուղարի հաջորդ հինգ տարիների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի