Մոսկվան ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ խոցվել են տասնյակ անօդաչուներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՕՊ ուժերը սեպտեմբերի լույս 23-ի գիշերը խոցել են Մոսկվա թռչող 17 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Սեպտեմբերի 22-ի երեկոյան քաղաքապետը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվում են Մոսկվայի վրա։ Կեսգիշերին, ըստ Մոսկվայի իշխանությունների, խոցվել է 15 անօդաչու թռչող սարք։ Այսպիսով, ըստ Սոբյանինի, երեկոյան և գիշերվա ընթացքում ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող 32 անօդաչու թռչող սարք։

Սեպտեմբերի 23-ի առավոտյան Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ ևս երկու անօդաչու թռչող սարք է խոցվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի և Կուրսկի մարզերի, Մոսկվայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի և Սարատովի մարզերի, ինչպես նաև  բռնակցված Ղրիմի  տարածքում խոցել են ուկրաինական 69  ԱԹՍ։

Մոսկվայի մարզի Օդինցովոյի և Սերգիև Պոսադի շրջանների, ինչպես նաև Մոսկվայի մի քանի շրջանների բնակիչները հայտնել են երեկոյան լսված պայթյունների ձայների մասին։ Մոսկվայի մարզի Ռեուտով քաղաքում անօդաչու թռչող սարքի բեկորներից վնասվել է չորս մեքենա։ Baza տելեգրամ ալիքը հայտնել է, որ կայանատեղիում ԱԹՍ է ընկել։

Մերձմոսկովյան Իստրայի վարչակազմը հայտնել է, որ բնակավայրի վրա հետ է մղվել չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։

Շերեմետևո օդանավակայանը ժամանակավորապես փակվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Վնուկովոյում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի