ՆԳ նախարարը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման դինամիկ ընթացքը

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։  Նշվում է, որ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը, նաև համատեղ աշխատանքը ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ․ հայտնում են ՆԳՆ-ից։

«Ողջունելով հանձնակատար Կոսի այցը Հայաստան՝ նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը շարունակաբար զարգանում է և ընդգրկում նոր ոլորտներ։
Խոսելով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը նշել է Հայաստան այցելած ԵՄ առաքելությունների աշխատանքը, ինչը դրական ազդեցություն է ունեցել գործողությունների ընթացքի վրա։ Նա ներկայացրել է նաև կենսաչափական համակարգի ներդրման մանրամասները, ինչպես նաև Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող քայլերը սահմանների կառավարման, տեղահանված անձանց վերաինտեգրման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։

Հանձնակատար Կոսը կարևորել է ՀՀ ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով ԵՄ-ի շարունակական աջակցությունը դրանց իրականացման գործում։ Նա նշել է ԵՄ-ի կողմից ավելի քան 200 միլիոն եվրո աջակցության մասին։ Ի թիվս այլ ոլորտների՝ աջակցությունն ընդգրկելու է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր հենասյունային ուղղություններից՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Հանձնակատարը բարձր է գնահատել ՆԳ նախարարության համակարգող դերը վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ նշելով, որ գործողությունների ծրագիրը վերջնականացման փուլում է։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև AEGIS ծրագրի հաստատման համար, որի շրջանակում նախատեսվում է շուրջ 4.5 միլիոն եվրոյի ներդրում՝ ուղղված Փրկարար ծառայության և Ոստիկանության արդիականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Դիմակայունության և զարգացման պլանի ֆինանսական և գործառնական բաղադրիչների համադրման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը, նաև համատեղ աշխատանքը ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։