Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի՛ լինելու․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
Բոլորը

Եթե բանակցային գործընթացում կձևավորվի մի տարբերակ, որը կկարողանամ ներկայացնել ժողովրդի քննարկմանը, դա կանեմ: Այդ տարբերակը ընդունելի կլինի ճնշող մեծամասնության համար՝ դա կընդունվի, ոչ՝ ոչ: Էլ չեմ խոսում Ղարաբաղի բուն ժողովրդի մասին, որովհետև  քանի դեռ նրանք ներգրավված չեն բուն գործընթացին, այդ հարցը լուծել չի կարելի։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝  կոչ անելով մոռանալ այն հռետորիկան, թե հնարավոր է թաքուն այդ հարցը լուծել։

«Հայաստանում չի կարող լինել իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետականը, որը կարող է Ղարաբաղի հացը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի՛ լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման ինքը չի պատկերացնում հարցի լուծում։

«Երբ ես ասում եմ, որ չեմ կարող բանակցել Արցախի ժողովրդի անունից դա քմահաճույք չէ։ Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը ունեցել են Արցախի ժողովրդի անունից բանակցելու կոնկրետ փաստարկ, բայց իմ պարագայում չկա այդպիսի գործոն»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։