Վարչապետի այցից հետո նման աղմուկ չէի սպասում,վերնագրեր կարդացողները դարձան հարց լուծող. Տիգրան Գյուլումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 12:29
Ցինցինատի. Արինա Սաբալենկան անակնկալ պարտություն է կրել ռեկորդ սահմանելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:27
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 12:19
ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցում գաղտնի երթուղի է ստեղծել, որի միջոցով միլիոնավոր բարել նավթ է տեղափոխվում․ Axios
20.08.2026 | 12:10
Վրաերթից զինծառայող է մահացել // Կառավարության ծրագրում Կաթողիկոսին հեռացնելու կետ կա․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 12:06
Եթե չընտրեն մեր թեկնածուներին, ունենք մեր մարտավարությունը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:04
«Ռեդ Բուլը» երկարաձգել է Մաքս Ֆերստապենի հետ պայմանագիրը
20.08.2026 | 12:00
ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:55
Հույս ունեմ, որ չեմ ընտրվելու հանձնաժողովի նախագահ. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:49
ՔՊ-ն որոշել է Արեգա Հովսեփյանին և Հայկ Ֆարմանյանին չընտրել հանձնաժողովի նախագահներ
20.08.2026 | 11:48
Եթե Լիլիթ Գալստյանին չընտրեն, թեկնածուին չենք փոխի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:41
Ռուբեն Ռուբինյանը վիրահատվել է, քվեարկությանը չի մասնակցի. Վահագն Ալեքսանյանը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:31
Կոնջորյանն` ընդդիմադիրներին հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:24
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանի և Կուբանի նավթային տերմինալի վրա
20.08.2026 | 11:08
«Բարսելոնան» նվաճել է Գամպերի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Նման աղմուկի չէի սպասում։ Դյուրագրգիռ, ոչ հավասարակշռված սոցիալական հանրություն ունենք․ հերիք է վերնագրեր կարդան՝ բոլորը դառնում են հարց լուծողներ։ Ներկայացում է, վերջում ձևավորվել է կարծիք․ մեկը թույլ է տալիս այդ կարծիքը բարձրաձայնել, մյուսը՝ ոչ։ Ասեմ ավելին՝ մեր ֆորմատն այնպիսին է, որ ներկայացումների վերջում սրահում առանձին մոտենում են, շնորհավորում, իրենց խոսքն են ասում։ Բայց քանի որ այս դեպքում էպիկենտրոնում վարչապետն էր, սլաքները և հանրային արձագանքը ուրիշ ուղղությամբ գնացին»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է ռեժիսոր, դերասան, «Հանդart» մշակութային այգու հիմնադիր Տիգրան Գյուլումյանը՝ անդրադառնալով օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացօթյա թատրոն այցին և «Ցանկապատ» ներկայացումից հետո ծավալված քննարկումներին։

«Մենք որևէ մեկին իրավունք չունենք ասել՝ դու քո տեսակետը մի ունեցիր։ Ավելին՝ որպես ստեղծագործողներ՝ մեր միսիան հենց դա է․ մենք կարողացել ենք ստեղծել ազդեցության ֆոն, և մարդիկ արտահայտվել են»,- նշում է նա։

Գյուլումյանի համոզմամբ՝ հանրության կողմից հիմնականում արձագանքել են մարդիկ, որոնք թատրոն ընդհանրապես չեն էլ գնացել և ծանոթ չեն ներկայացմանը․

«Ընկերս՝ Մկրտիչ Արզումանյանը, մեր ժամանակների ազնվագույն և լավագույն արտիստներից է։ Նա միշտ փորձել է անել ամեն ինչ, որ չխառնվի քաղաքականությանը, բայց հանրությունը զոռով կպցնում է։ Ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք խառնում։ Մի ամբողջ կենսագրություն կարող են մի օրում ոտատակ տալ և քեզ օտար դարձնել»։

Հարցին՝ արդյոք ինքն է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացմանը, Գյուլումյանը պատասխանում է․

«Մասնակիորեն ես եմ հրավիրել, բայց դա տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ։ Ես կաշկանդված չեմ որևէ մեկից։ Խենթ գաղափար էր սարերում բացօթյա թատրոնի ստեղծումը, և մենք արժանացել էինք «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին։ Այդ շրջանակում վարչապետն ասել էր, որ անպայման պետք է գա թատրոն, ուզում է տեսնել․ ասել էր՝ մրցանակ ենք տալիս, բա չտեսնե՞նք, թե ում ենք տալիս։ Այդ շրջանակում էլ խոստացել էի, որ կհրավիրեմ։ Այդպես էլ արել եմ։ Հիմա ես եմ կանչել, թե՞ ինքն է եկել՝ ինքներդ որոշեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան