Պապոյանին հրավիրել են ԱՄՆ` Թրամփի ուղու հետ կապված հարցեր քննարկելու
Տնտեսություն
20.09.2025 | 16:21
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջիկայում Թրամփի ուղու հետ կապված ԱՄՆ-ում պաշտոնյաների հետ հանդիպում է ունենալու։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց նա` նշելով, որ հրավերը եղել է ամերիկյան կողմից։
Ըստ նախարարի` իր այցը նախատեսված է նոյեմբերին։ Թե որ գերատեսչությունում է լինելու հանդիպումը, նախարարն ասաց, որ Առևտրի նախարարությունում է լինելու, ապա նշեց, որ հնարավոր է, կառույցի անունը շփոթում է։