ՎԶԵԲ-ը և Եվրոպական միությունը ընդլայնում են Հայաստանում փոքր բիզնեսին տրամադրվող աջակցությունը

Լուրեր

06.04.2026 | 12:00
Պնդումը կեղծ է․ մեքենա վարող ադրբեջանցու տեսանյութը Երևանում չի նկարահանվել
06.04.2026 | 11:55
Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել
06.04.2026 | 11:44
Նոր աղբավայր կառուցելու պրոցես խնդրում եմ չքննարկել, վերամշակաման գործարան պետք է կառուցվի․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 11:40
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել  Օդեսային. զոհվել է 3, վիրավորվել՝ 15 մարդ
06.04.2026 | 11:33
Երևանը կընդունի Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի խաղերը․ հայտնի է մրցաշարի խաղացանկը
06.04.2026 | 11:22
Ալիևը պետական ​​այցով Վրաստանում է
06.04.2026 | 11:20
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 11:17
Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
06.04.2026 | 11:11
Հայ բասկետբոլիստները դարձել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 11:02
Վերաբացվում է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 11:00
Եթե տենց փնթի են, իրենց շինթույլտվությունները չեղարկենք, թող գնան սնանկանան դրանք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 10:51
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է վերադարձել իր նախկին թիմի դեմ գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 10:45
«Ղարաբաղի թեման չի կարող լինել քաղաքական շահարկումների առարկա». Բաքուն արձագանքել է Մոսկվային
06.04.2026 | 10:43
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
06.04.2026 | 10:31
Պահանջները խախտած կառուցապատողները պետք է տուգանվեն, սա կոնկրետ հանձնարարական է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն մեկնարկում են «Փախստականների աջակցության պատուհան Հայաստանի համար» ծրագիրը։ Այն լրացուցիչ ֆինանսական և գործարար աջակցություն է տեղական ընկերությունների համար, որոնք հիմնադրվել են փախստականների կողմից կամ աշխատանքի են վերցնում փախստականների։ Նշվում է նաև, որ Երևանում ստորագրված հանձնառությունը նպատակ ունի խթանել ներառական տնտեսական աճը։

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ( ՎԶԵԲ-ը և Եվրոպական միությունը ընդլայնում են Հայաստանում փոքր բիզնեսին տրամադրվող աջակցությունը) և Եվրոպական միությունն (ԵՄ) ընդլայնում են Հայաստանում փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին տրամադրվող աջակցությունը՝ միաժամանակ ամրապնդելով երկրի ընդհանուր տնտեսական դիմակայությունը։

Թուրքիայի և Կովկասի հարցերով ՎԶԵԲ գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթին և ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսը «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» (RRWA) ծրագրի մեկնարկին նվիրված, Երևանում անցկացված միջոցառման շրջանակներում ֆինանսավորման նոր փաթեթի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։

«Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» (RRWA) ծրագիրը հիմնվում է ԵՄ-ն բիզնեսի համար ծրագրի – ՎԶԵԲ-ի վարկային գծի վրա, որի շրջանակներում արդեն իսկ երկարաժամկետ ֆինանսավորում, տեխնիկական աջակցություն և խրախուսական դրամաշնորհներ են տրամադրվում տեղական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ)։ Այն հատուկ գործիքներ է ներդնում ՝ փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին, ինչպես նաև փախստականների համար զբաղվածության հնարավորություններ ստեղծող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։

2020-2023թթ․ ընթացքում Հայաստանում տեղահանված անձանց ուղղված աջակցության շրջանակներում Եվրոպական միությունը հատուկ խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի տեղահանված անձանց կողմից հիմնադրված կամ նրանց աշխատանքի վերցնող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)՝ օգնելով խթանել կայուն տնտեսական ինտեգրումը և երկարաժամկետ օգուտներ ապահովել համայնքի համար:

Նախաձեռնությունը կներառի․

Հատուկ վարկային գծեր և պորտֆեյլի ռիսկերի բաշխման մեխանիզմներ տեղական գործընկեր ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) հետ՝ փախստականներին աջակցող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից հիմնադրված բիզնեսների համար։

Առաջին վնասի ռիսկի ծածկույթ և հակադարձ երաշխիքներ՝ ՄՖՀ-ների և ՎԶԵԲ-ի համար ռիսկերը մեղմելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ընդլայնել վարկավորման ծավալները։

ՄՓՄՁ-ների կարողությունների զարգացում ՎԶԵԲ-ի փոքր բիզնեսի խորհրդատվական ծրագրի միջոցով։

Վարկի գումարի մինչև 35%-ի չափով խրախուսական դրամաշնորհներ՝ համապատասխան ՄՓՄՁ-ների համար՝ ներդրումային ծախսերը կրճատելու և փախստականների ինտեգրումը հեշտացնելու համար։

Ընդհանուր առմամբ, մինչև 44 միլիոն եվրո ֆինանսավորում է նախատեսվում ուղղել շահառուներին: Ֆինանսավորման փաթեթը ներառում է 10.7 միլիոն եվրո ներդրումների խրախուսման համար, որոնցից 8 միլիոնը տրամադրվում է Եվրոպական միության կողմից, իսկ մնացածը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից: Նախատեսվում է, որ Ծրագրին կմասնակցեն հինգ հայկական առևտրային բանկեր և մեկ լիզինգային ընկերություն՝ հաջորդ 18 ամիսների ընթացքում տրամադրելով մինչև 44 միլիոն եվրո վարկ: Վարկառուներն իրենց վարկի գումարի մինչև 35%-ը կստանան խրախուսական դրամաշնորհների տեսքով, ինչը իրենց բիզնեսը սկսելիս կապահովի այդքան անհրաժեշտ ֆինանսական բարձիկը։

RRWA ծրագիրը շեշտադրում է Հայաստանում ներառական տնտեսական աճը և դիմակայությունը, մասնավորապես խոցելի խմբերի համար, խթանելու ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի հանձնառությունը: Արտոնյալ պամաններով ֆինանսավորման, ռիսկերի բաշխման մեխանիզմների և կարողությունների զարգացման նպատակային աջակցության համադրության միջոցով ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի տնտեսությանը փախստականների կայուն ինտեգրմանը:

1992թ-ին Հայաստանում իր գործառնությունները մեկնարկելուց ի վեր ՎԶԵԲ-ը մոտ 2․5 միլիարդ գումար է ներդրել երկրում 231 նախագծերի շրջանակներում»։