Ռուսական հեղուկ գազի ներմուծման արգելք, ստվերային նավատորմի սահմանափակումներ․ ԵՄ-ն ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Եվրամիությունը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը նպատակ ունի հետագայում զսպել Մոսկվայի եկամուտներն Ուկրաինայում պատերազմից: Այս մասին X-ում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, գրում է The Insider-ը։

«Մոսկվան կարծում է, որ կարող է շարունակել իր պատերազմը։ Մենք հետևում ենք, որ նա վճարի գինը»,- նշել է նա։

Նոր պատժամիջոցների փաթեթը ներառում է 118 նավերի՝ սև ցուցակում ընդգրկում, որոնք ԵՄ-ն համարում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս, ինչպես նաև այդ նավերի ապահովագրման արգելք։ Բրյուսելը նախատեսում է արագացնել ռուսական հեղուկ բնական գազից աստիճանական հրաժարումը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Ավելին, պատժամիջոցները կվերաբերվեն ռուսական «Միր» վճարային համակարգին և կրիպտոարժույթ օգտագործող ֆինանսական շրջանցման սխեմաներին։

Նոր սահմանափակումներ կկիրառվեն նաև Ռուսաստանի համար եկամուտ ապահովող արդյունաբերական ընկերությունների, ինչպես նաև քիմիական նյութերի, մետաղական բաղադրիչների, աղերի և հանքաքարերի նկատմամբ:

ԵՄ-ն ընդլայնում է արտահանման արգելքները և խստացնում արտահանման վերահսկողությունը ռուսական, չինական և հնդկական ընկերությունների նկատմամբ: Կալլասը շեշտել է, որ պատժամիջոցները կազդեն նաև «երրորդ երկրների, ինչպիսին է Չինաստանը, նշանակալի խաղացողների վրա, որոնք աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին»: Ավելին, ռուսական նավթի գնի շեմը  իջեցվում է մինչև 47.60 դոլար մեկ բարելի համար:

Փաթեթը ներառում է «Գազպրոմնեֆտ»-ի և «Ռոսնեֆտ»-ի հետ գործարքների արգելք, սահմանափակումներ նոր ռուսական և արտասահմանյան բանկերի նկատմամբ և, առաջին անգամ, կրիպտոհարթակների նկատմամբ։

Ավելին, նոր փաթեթը կպարզեցնի ուկրաինացի երեխաների առևանգմանը և գաղափարախոսական մշակմանը  մասնակցող անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ընթացակարգը։

Կալլասի խոսքով՝ «երեխաներին ընտանիքներից բաժանելն ու վերադաստիարակչական ճամբարներ արտաքսելն անբացատրելի է»։ Նա հավելել է, որ ԵՄ-ն «թույլ չի տա Ռուսաստանին մանկությունը զենքի վերածել»։

2025 թվականի հուլիսին ընդունվել էր  18-րդ փաթեթը, որն այն ժամանակ Կալլասն անվանել էր  «մինչ օրս ամենախստերից մեկը»։ Այն ներառում էր սահմանափակումներ «ստվերային» նավատորմի 105 նավերի վրա, ճնշում չինական բանկերի վրա և պատժամիջոցներ «ուկրաինացի երեխաների գաղափարական մշակմամբ» զբաղվողների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի