Բացվել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի հոբելյանական աստղը

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

Սեպտեմբերի 18-ին լրացել է հայկական կինոյի բացառիկ ներկայացուցիչներից մեկի՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի ծննդյան 75-ամյակը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել է կինոռեժիսորի հոբելյանական աստղը՝ համալրելով հայ կինոյի նշանավորների աստղաբույլը։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Սուրեն Բաբայանը հայ կինոյի ինքնատիպ ու խոշոր գործիչներից է։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են փիլիսոփայական խորությամբ, գեղարվեստական յուրահատկությամբ և նորարարական մոտեցումներով։ Սուրեն Բաբայանի ֆիլմերը («Արարման 8-րդ օրը», «Ժանո», «Արյուն», «Խենթ հրեշտակը» և այլն) արժանացել են միջազգային ճանաչման՝ դառնալով հայկական կինոյի հեղինակավոր օրինակներ։

«Հայաստանի կինոգործիչների միության նախաձեռնությամբ Կինոյի տանը տեղի է ունեցել նաև Սուրեն Բաբայանին նվիրված հուշ-երեկո, որի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ համագործակցությամբ ցուցադրվել է վարպետի «Արարման 8-րդ օրը» ֆիլմի վերականգնված տարբերակը»,- ասված է հաղորդագրությունում։