Հայտնաբերվել է սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվողը
Հասարակություն
19.09.2025 | 13:53Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 17–ին հայտնաբերվել է 33-ամյա մի երիտասարդ, որը մարտի 28-ից Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
«Նա ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։