Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործով դատական նիստը։
Ըստ մեղադրանքի՝

Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը՝ որպես պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու լինելով ղեկավարել, համակարգել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, իրականացնել զինված ուժերի անմիջական ղեկավարումը, կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման, նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ՝

շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝

2010-2015 թվականների ընթացքում զավթել է պետական սեփականություն հանդիսացող, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10.526 քմ մակերեսով հողատարածքը և, չունենալով կառուցապատման իրավունք, հանձնարարել է իր ենթակա՝ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։

Միևնույն ժամանակ, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13.120.000 դրամ աշխատավարձ։

Արծվիկ Մինասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը՝

հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու լինելով ղեկավարել, համակարգել և վերահսկել նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների գործունեությունը, պատասխանատու լինելով բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործության կանխարգելման և նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար, ինչպես նաև՝

ի պաշտոնե հանդիսանալով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ,

ի պաշտոնե հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ,

լիազորված լինելով հրավիրել հանձնաժողովի նիստեր, նախագահել դրանք, հանձնաժողովի անունից ստորագրել որոշումները և նիստերի արձանագրությունները,

խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին։
Անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և մրցութային հանձնաժողովի բնականոն գործունեությունը։
Արդյունքում՝ բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացում։
Գործով անցնում են նաև այլ մեղադրյալներ.
Աշոտ Բենիկի Գրիգորյանը՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Լևոն Երջանիկի Բարսեղյանը՝ պաշտոնատար անձի կողմից գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու կամ թողտվության համար տրամադրել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Բենիամին Սուրենի Ղալեչյանը՝ միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սեյրան Օհանյանին՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետմանն ու օգտագործմանը՝ փողերի լվացմանը։

Էդգար Գարիկի Գրիգորյանը՝ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սեյրան Օհանյանին՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետմանն ու օգտագործմանը՝ փողերի լվացմանը։

Գործը քննում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան