Թրամփն արգելափակել է Թայվանին տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը՝ Չինաստանի հետ հնարավոր առևտրային գործարքի պատճառով

Լուրեր

04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հավանություն տալ Թայվանի համար 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթին, քանի որ նա փորձում է պայմանավորվել առևտրային գործարքի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հնարավոր գագաթնաժողովի անցկացման շուրջ։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Current time-ը։

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ այդ օգնության փաթեթը ներառում է զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թայվանին ռազմական օգնության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Մարտին էլ լրատվամիջոցը, հղում անելով իր ձեռք բերած գաղտնի փաստաթղթին, հաղորդել էր, որ Պենտագոնի ղեկավար  Փիթ Հեգսեթը Չինաստանը համարում է միակ սպառնալիքը, որի վրա պետք է կենտրոնանա նախարարությունը, իսկ Թայվանի վրա Չինաստանի հնարավոր ներխուժումը՝ միակ առանցքային  սցենարը։

Փաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում ճնշում գործադրել Թայվանի իշխանությունների վրա՝ զգալիորեն ավելացնելու իրենց պաշտպանական ծախսերը: Թրամփը և նրա դաշնակիցները ավելի վաղ  քննադատել էին  Թայվանին պաշտպանության մեջ ներդրումների թերացման համար՝ կոչ անելով կղզուն իր ՀՆԱ-ի մինչև 10%-ը ծախսել զենքի վրա: Այս առաջարկվող համամասնությունը զգալիորեն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից պաշտպանության վրա ծախսվող գումարները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի