ԱՄՆ-ը վետո է դրել Գազայում անհապաղ հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի վրա

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ԱՄՆ-ը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ է անում անհապաղ և մշտական ​​​​հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին: Հինգշաբթի կայացած նիստում Վաշինգտոնը հայտարարել է, որ բանաձևը բավարար չափով չի դատապարտում ՀԱՄԱՍ-ին, գրում է Euronews-ը։

Բանաձևին հավանություն են տվել ՄԱԿ-ի ամենաազդեցիկ մարմնի 14 այլ անդամներ։ Այն կոչ է անում Իսրայելին վերացնել Գազայում բնակվող 2,1 միլիոն պաղեստինցիներին օգնության մատակարարման սահմանափակումները և անկլավում տիրող մարդասիրական իրավիճակը որակում է որպես «աղետալի»։

«ԱՄՆ-ի կողմից այս բանաձևի նկատմամբ ցուցաբերած դիմադրությունը անակնկալ չէ։ Այն ո՛չ դատապարտում է ՀԱՄԱՍ-ին, ո՛չ էլ ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, և անհարկիորեն օրինականացնում է ՀԱՄԱՍ-ի օգտին կեղծ նարատիվները»,- քվեարկությունից առաջ ասել է քաղաքականության ավագ խորհրդական Մորգան Օրտագուսը։

Նա հավելել է, որ խորհրդի մյուս անդամներն «անտեսել են» ԱՄՆ-ի նախազգուշացումներն «անընդունելի» լեզվի մասին, փոխարենը ձեռնարկել են «գործողություններ, որոնք ուղղված են դրա վետոյի կիրառմանը»։

«Ես կարող եմ հասկանալ պաղեստինցի ժողովրդի զայրույթը, հիասթափությունը, որը, հնարավոր է, հետևում է Անվտանգության խորհրդի նիստին՝ հույս ունենալով, որ օգնությունը շուտով կգա, և մղձավանջը կավարտվի»,- ասել է  ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը։

Քվեարկությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում համաշխարհային առաջնորդների ամենամյա հավաքից ընդամենը մի քանի օր առաջ, որտեղ Գազան կլինի հիմնական թեման: Ակնկալվում է, որ ԱՄՆ հիմնական դաշնակիցները կճանաչեն անկախ Պաղեստին պետությունը․ հիմնականում խորհրդանշական քայլ, որին կտրականապես դեմ են Իսրայելը և ԱՄՆ-ն:

ԱՄՆ-ն վետո է դրել բանաձևի վրա՝ չնայած հասարակական կարծիքին։ Associated Press-NORC հասարակական հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն՝ ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում «չափազանց հեռուն են գնացել»։

Դիտորդները նշում են, որ Անվտանգության խորհրդի 10 ընտրված անդամների կողմից մշակված բանաձևն ավելի խորն է, քան նախորդ նախագծերը, և ընդգծում է պաղեստինյան քաղաքացիական բնակչության «խորացող տառապանքները»։

Տեքստը կրկնում է նախորդ տարբերակների պահանջները, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի և այլ զինյալ խմբավորումների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա անակնկալ հարձակումից հետո պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը։

Նման բանաձևերին դեմ լինելով՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ այս պահանջները, այդ թվում՝ հրադադարը, ուղղակիորեն կապված չեն պատանդների անվերապահ ազատ արձակման հետ և միայն կխրախուսեն ՀԱՄԱՍ-ի զինյալներին։ Նոր բանաձևը «խորը մտահոգություն» է հայտնում այն ​​բանից հետո, երբ անցյալ ամիս պարենային ճգնաժամերի հարցերով աշխարհի առաջատար փորձագետի կողմից հրապարակված զեկույցում նախազգուշացվել էր Գազայում սովի մասին, որը կարող է տարածվել ամբողջ տարածքում՝ առանց հրադադարի և մարդասիրական օգնության սահմանափակումների վերացման։

Միաժամանակ, իսրայելական զորքերը շարունակում են նոր ցամաքային հարձակումը Գազա քաղաքի վրա։ Իսրայելական զինվորականները պնդում են, որ ցանկանում են «ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքները», սակայն չեն նշել հարձակման ժամկետները։ Դիտորդները հիմքեր ունեն կարծելու, որ դա կարող է տևել մի քանի ամիս։

Վերլուծաբանները կարծում են, որ այս քվեարկությունն ավելի է ընդգծում Միացյալ Նահանգների և Իսրայելի մեկուսացումը համաշխարհային ասպարեզում՝ Գազայում գրեթե երկու տարի տևած պատերազմի պատճառով։ Անցյալ շաբաթ էլ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ճնշող մեծամասնությամբ աջակցել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների բանաձևով լուծելուն և կոչ արել Իսրայելին՝ Պաղեստինյան պետության ստեղծման պարտավորություն ստանձնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի