«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի 69-ին բերենք»․ «Ելք»-ական պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Ծառուկյանական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանի դահլիճում տարբեր անկյուններում հավաքում էր պատգամավորների ստորագրությունները հաջորդ երկուշաբթի Ընտրական օրենսգրքի քննարկումների հարցով նոր արտահերթ նիստ հրավիրելու համար:

«Արդեն 29 հոգի, ավելի քան բավարար, որովհետեւ 27 ստորագրություն է անհրաժեշտ»,-ասում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Այս անգամ, ըստ տիկին Զոհրաբյանի, Հանրապետականին չի հաջողվի խնդիրներ առաջացնել Ընտրական նոր օրենսգրքի ընդունման հարցում, որի համահեղինակներն են ինքն ու Լենա Նազարյանը։ Պատգամավորի հույսը սթափ բանականությունն է։

«Այս Ընտրական օրենսգիրքը շատ ավելի դյուրացնում էր հենց Հանրապետականի մուտքը խորհրդարան, այսինքն, սա իրենց ձեռնտու Ընտրական օրենսգիրք էր։ Ինչու՞ իրենք գնացին սաբոտաժի ճանապարհով, ես նորից եմ կրկնում, էստեղ որեւէ տրամաբանական բացատրություն, բացի նրանից, որ իրենք փորձեցին մեկ վերջին անգամ ընդամենը առաջնորդվել քաղաքական մանր վրեժխնդրությամբ, ուղղակի չկա»,-պարզաբանում է ծառուկյանական պատգամավորը։
Տիկին Զոհրաբյանը գիտի, թե ում մոտենա, որպեսզի չմերժեն ստորագրել, փոքրիկ խնդիրներ առաջացրեց միայն Դաշնակցությունը։ Խմբակցությունն ամբողջ կազմով հրաժարվեց ստորագրել․ «ՀՅԴ-ն հրաժարվեց միանալուց ասելով, որ իրենք սկզբունքային երեք առաջարկներ են ունեցել, որոնք չեն ընդունվել»։
Դաշնակցությունում հանգիստ են՝ իրենք ստորագրությամբ չեն կարող համահեղինակ դառնալ մի Ընտրական օրենսգրքի, որտեղ ներառված չեն իրենց սկզբունքային առաջարկները։ Դեմ են ստորագրելուն, բայց կողմ կքվեարկեն օրենսգրքին։

«Ես չեմ կարծում, որ այս ընթացքում բերվող փաստաթուղթը էնքան էական փոփոխություն է ունենալու երեկ դրված փաստաթղթի համեմատ, որ մենք դեմ կքվեարկենք»,-ասում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը։

Հանրապետականն անկասկած դեմ է հենց օրենսգրքին։ Բայց, ըստ խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի, ինչու՞ է շատերին թվում, թե Հանրապետականից է կախված այս օրենսգրքի ընդունումը կամ չընդունումը, կուսակցությունն արդեն փոքրամասնություն է խորհրդարանում։

«Նույնիսկ գուցե 40 մարդ չկա խմբակցությունում։ Կա 67-ից 69 անձնավորություն, որոնք տվել են իրենց համաձայնությունները, մի մասը՝ գրավոր, մի մասը՝ բանավոր, որ իրենք կաջակցեն եւ կանցնի։ Եվ ցավալին նա է, որ մարդիկ տալով այդ համաձայնությունը, միայն էսպես խոսքով են ասում, բայց իրականում գործնական չտվեցին»,-մանրամասնում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Պարոն Բաբլոյանի կարծիքով երեկ Հանրապետականը սաբոտաժ չի արել եւ չի տապալել քվեարկությունը։ Խորհրդարանի նախագահն ակնարկում է, որ առաջիկա երկուշաբթի խորհրդարանի արտահերթ նիստ նախաձեռնողները պարզապես քավում են երեկ տապալված քվեարկության մեղքը։
«Նրանք, ովքեր չեն կատարել իրենց պարտականությունը, չեն եկել քվեարկության, իրենց վրա է դրված, որ հավաքեն ստորագրություններ նորից կազմակերպեն արտահերթ նիստ»,-բացահայտում է պարոն Բաբլոյանը։

Երեկվա քվեարկությունը, ըստ պարոն Բաբլոյանի, սաբոտաժ չէր, այլ՝ քաղաքական պայքար։ «Ելք»-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը վստահ է, որ հաջորդ երկուշաբթի նույնպես Հանրապետական խմբակցությունը նույն վարքագիծն է դրսեւորելու, պարզապես փորձելու է տապալել օրենքի ընդունումը։
«ՀՀԿ-ից ավել բան մենք չենք էլ սպասում»,-ասում է Հրաչյա Հակոբյանը։

Այս անգամ իշխանությունը մտադիր է ավելի պատրաստ լինել քվեարկությանը, մի քանի հոգու հարց է․
«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի 69-ին բերենք։ Այսինքն, 63 ձայն է պետք, գոնե 65 կամ 63 պետք է»,-հաշվարկում է պատգամավորը։
Ըստ Հրաչյա Հակոբյանի, ՀՀԿ-ին դեռ պետք է ռեյտինգային ընտրակարգը, այդ կուսակցությանը հավատարիմ որոշ մեծահարուստներ ուզում են մտնել խորհրդարան։ Իհարկե, ըստ պատգամավորի, ընտրակաշառքով խորհրդարան մտնելու մասին թող մոռանան։ծ

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում։