Թրամփի որդին Ստամբուլում գաղտնի հանդիպում է անցկացրել Էրդողանի հետ․ MEE

Լուրեր

30.07.2026 | 16:25
ԵՄ-ն ՀՀ-ից կպահանջի՞ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել․ Եվրահանձնաժողովի խոսնակի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոնալդ Թրամփ կրտսերը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին) և նրան ուղեկցող պատվիրակությունն անցյալ շաբաթ անսպասելի այցով Ստամբուլ են մեկնել և հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին Middle East Eye-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Այցի մասին առաջին անգամ չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգուր Օզելը, որը պնդել է, որ Էրդողանը «գաղտնի բանակցություններ» է վարել ԱՄՆ նախագահի ավագ որդու հետ Գազայի հարցով։

«Արձանագրության մեջ նա հիշատակվել է որպես «գործարար», սակայն նրա անունը չի հիշատակվել այցի ընթացքում։ Մինչ Պաղեստինը արյունահոսում է, նրանք գործարքներ են կնքում Թրամփի որդու հետ լոբբիստական ​​ընկերությունների միջոցով։ Պաղեստինյան հարցի վերաբերյալ Էրդողանը ձևացնում է, թե քննադատում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, բայց ոչ մի խոսք չի ասում հարցի իրական հովանավորի՝ Թրամփի դեմ»,- ասել է Օզելը Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ։

Էրդողանին մոտ կանգնած թուրքական աղբյուրը DW-ին հայտնել է, որ Թրամփ կրտսերն իսկապես հանդիպել է Թուրքիայի  նախագահի հետ, բայց այն որակել է որպես «քաղաքավարության այց»։ Աղբյուրը նշել է, որ Գազայի կամ որևէ այլ կոնկրետ թեմայի վերաբերյալ որևէ պաշտոնական քննարկում չի եղել՝ հերքելով Օզելի պնդումները։

Չնայած Թրամփ կրտսերը որևէ պաշտոնական դեր չունի հոր վարչակազմում, նա համարվում է Սպիտակ տանը մեծ ազդեցություն ունեցող անձ։ Ներկայում նա զբաղեցնում է Trump Organization-ի գործադիր փոխնախագահի պաշտոնը։

MEE-ին հայտնի է դարձել, որ Թրամփ կրտսերը Թուրքիա է այցելել մի քանի համախոհ գործարարների հետ։

Նա ծանոթ է Թուրքիային. 2016 թվականին Թրամփն կրտսերն այնտեղ եղել է որսորդության համար, միաժամանակ, հանդիպումներ է ունեցել Ստամբուլում, որտեղ Trump Organization-ը համատեղ ներդրումներ է կատարում Trump Towers նախագծում թուրքական ընկերության հետ։

Էրդողանը նաև լավ հարաբերություններ է պահպանում Դոնալդ Թրամփ ավագի հետ։ Թուրք պաշտոնյաները MEE-ին հայտնել են, որ Էրդողանը ձգտում է երկկողմ հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահի հետ հաջորդ շաբաթ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

Անկարան հույս ունի քննարկել F-16 կործանիչների գործարքը, սիրիացի քրդերի ինտեգրումը Դամասկոսի կենտրոնական կառավարությանը, F-35 ինքնաթիռներ գնելու հնարավոր ուղիները, ինչպես նաև Իսրայելի և Թուրքիայի միջև վերջերս Սիրիայի և Գազայի շուրջ առաջացած լարվածությունը։

Փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ Թրամփ կրտսերը հաճախ է ճանապարհորդում տարածաշրջանով, այցելելով Ռիադ և Դոհա՝ հորն ուղեկցելով Պարսից ծոցի երկրներ պաշտոնական այցերի ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի