Մեկ գնման գործընթացում 102 մլն դրամ է խնայվել․ ՀԷՑ

Լուրեր

30.07.2026 | 16:25
ԵՄ-ն ՀՀ-ից կպահանջի՞ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել․ Եվրահանձնաժողովի խոսնակի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Միայն մեկ գնման առարկայի մրցութային գործընթացի արդյունքում 102 մլն ՀՀ դրամի խնայողություն ունենք. գնումների պլանով նախատեսված էր այդ ձեռքբերմանն ուղղել 264 մլն ՀՀ դրամ, սակայն բաց մրցույթի անցկացման արդյունքում կհատկացվի 162 մլն ՀՀ դրամ գումար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Այսօր ՀԷՑ ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել 35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ 1×400/35 ուժային մալուխների ձեռքբերման մրցութային հանձնաժողովի նիստ՝ հայտարարված մրցույթի շրջանակներում փորձագիտական խմբի եզրակացության արդյունքների ամփոփման, գնային առաջարկների քննարկման և մրցույթի հաղթող ճանաչման նպատակով:
Համաձայն 1-ին փուլի արդյունքների՝ այս մրցութային գործընթացի նկատմամբ հետաքրքրություն դրսևորած ընկերությունների թիվը 31-ն էր, 2-րդ փուլով՝ տեխ. բնութագրերի տրամադրումից հետո Ընկերությանը գնային առաջարկ ներկայացրել են թվով 14 ընկերություններ, իսկ արդեն 3-րդ փուլով բուն գնման մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 5 ընկերություններ:
Մրցութային Հանձնաժողովի կողմից ստացված գնային առաջարկների դիտարկման արդյունքում պարզվել է, որ հինգ ընկերությունների կողմից ներկայացված նվազագույն գնային առաջարկը գնման 1 միավորի համար 19.200 ՀՀ դրամ է(առանց ԱԱՀ), իսկ առավելագույն գնառաջարկը՝ 40.142 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):
Հանձնաժողովի նիստի ընթացքում մրցույթի մասնակից ընկերությունների կողմից ներկայացվեց գնառաջարկի վերասակարկման առաջարկ, որի արդյունքում մասնակիցներից մեկի կողմից առաջարկվեց նվազագույն գին և վերջինս հաղթող ճանաչվեց՝ առաջարկելով գնման առարկայի 1 միավորի համար 18.400 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):
Արձանագրենք, որ 2025թ.-ի համար «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից հաստատված գնումների տարեկան պլանով այս գնման առարկայի ձեռքբերման համար նախատեսված բյուջեով 1 միավորի գինը սահմանված էր 30.000 ՀՀ դրամ՝ (առանց ԱԱՀ):
Արդյունքում՝ «ՀԷՑ» ՓԲԸ Ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի նշանակումից հետո, Ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով իրականացվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների թափանցիկ, ներառական և բաց մրցութային եղանակով իրականացնելու միջոցով միայն այս գնման առարկայի դեպքում (35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ 1×400/35 ուժային մալուխների, 8,800 գծամետր) Ընկերությունը խնայել է ավելի քան 102 միլիոն դրամ՝ գնումների տարեկան պլանով հաստատված և նախատեսված շուրջ 264 միլիոն դրամ բյուջեի փոխարեն ծախսելով գրեթե 162 միլիոն դրամ»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: