«Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը միջազգային փորձի ո՛չ պատշաճ ուսումնասիրության արդյունքն է․ հայտարարություն

Լուրեր

20.08.2026 | 14:54
Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Լամին Յամալի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին
20.08.2026 | 14:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:44
Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին․ ընդդիմությունը նախագահ ունի միայն ԱԺ հանձնաժողովներից մեկում
20.08.2026 | 14:35
Վերջը դիվերսիֆիկացիան է. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:30
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:25
2026-ի առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 1041 վարույթ է քննվել
20.08.2026 | 14:18
Երթևեկել են մեքենայով, որը շահագործման չպետք է լիներ. Փաշինյանը` Ճամբարակում տեղի ունեցած վթարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:12
26 մլն դոլար, շուրջ 2 մլրդ ռուբլի, 2 մլն եվրո. ինչո՞ւ է Սամվել Կարապետյանն այս գումարը կանխիկ պահում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:08
Պրոբլեմ ա, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ ա եղել էս 8 տարիների ընթացքում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:00
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից 39 վագոն ցորեն է առաքվել Հայաստան
20.08.2026 | 14:00
Մի տուն Տաշիրում ու 1992-ի մի մեքենա. ինչ ունեմ` դա է. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:52
Զեկույց կհրապարակվի, որտեղ եկեղեցու հետ կապված բոլոր հարցերին պատասխան կտրվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
Բոլորը

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի վերաբերյալ հայտարարություն է տարածել ու իր դիրքորոշումն է հայտնել։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան 2024թ․–ի սկզբից ուսումնասիրել և ՀՀ Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության բազմաթիվ քայլեր է ձեռնարկել օրենքի նախագիծը մշակելու` այն մասնագիտական համայնքի համար բարենպաստ դարձնելու և ոլորտի կարգավորմանն ու առողջացմանը նպաստելու համար։
ՀՀ Կադաստրի Կոմիտեի հետ` բացառապես մեր նախաձեռնությամբ ունեցել ենք թվով երեք հանդիպում, որոնց ժամանակ կատարել ենք օրենքի նախագծի վերաբերյալ մեր դիտարկումները, չնայած դրան, որևէ անգամ չենք ստացել հետադարձ կապ` թե ո՞ր առաջարկն է ընդունվում, իսկ ո՞րը՝ ո՛չ։ Չենք ունեցել նաև պատասխան պարզաբանում բազմաթիվ չընդունված առաջարկների մասով։
ՀՀ Կադաստրի կոմիտեի ներկայացուցչին, և՛ս մեր նախաձեռնությամբ հրավիրել ենք արդեն Հանրային Հեռուստաընկերության հարթակ՝ բանավեճի, խնդիրն ավելի հանրային դարձնելու նպատակով։
Այս ամենին զուգահեռ, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան e-draft.am հարթակում տեղադրել է օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված տասներկու բովանդակային առաջարկություն (հակիրճ և կառուցողական լինելու համար), որոնցից ընդամենը հինգն է ընդունվել, իսկ մնացածը չի՛ ընդունվել, ընդ որում՝ առանց բովանդակային պարզաբանման։
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան ՀՀ Կադաստրի կոմիտեի և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ ուներ բանավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ օրենքի նախագիծը պետք է նախապես քննարկման դրվեր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, մինչ ՀՀ ԱԺ առաջին ընթերցումը։
Ինչպես պարզ դարձավ, ՀՀ ԱԺ առաջին ընթերցումը տեղի ունեցավ առանց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման և օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ ականատես եղանք հանձնաժողովի նախագահ պարոն Բաբկեն Թունյանի հայտարարությանը, ըստ որի մինչ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը, մասնագիտական համայնքի հետ տեղի կունենա քննարկում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։
Սակայն, ավելի ուշ պարոն Թունյանի գրասենյակից մեզ հայտնեցին, որ այդ հարցը օրակարգում ներառված չէ, բայց խոստացան հետադարձ կապ հաստատել։
Հայտնում ենք, որ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան ունի օրենքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը, որն արտացոլում է համայնքի անդամների մեծամասնության կարծիքը։
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան հայտնում է, որ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը ոլորտի և միջազգային փորձի ո՛չ պատշաճ ուսումնասիրության, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ կառուցողական քննարկումներից խուսափելու արդյունքն է։
Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ մեկնաբանության դաշտում տեղադրված հղումով»։