Լիտվան հայտնել է ՌԴ-ի կողմից համակարգված խմբի բացահայտման մասին, որը Եվրոպայում ահաբեկչություններ է պլանավորել

Լուրեր

07.03.2026 | 16:17
Մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից. դեսպանություն
07.03.2026 | 16:00
Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա․ Թրամփ
07.03.2026 | 15:58
«Կաթողիկոս չկա»․ ինչպես Փաշինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 15:55
Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան
07.03.2026 | 15:35
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.60%-ով և կազմել 5146.10 դոլար
07.03.2026 | 15:16
Խաղաղությունից հետո ջրի խնդրի վրա ենք կենտրոնանում․ Փաշինյանը՝ Պեմզաշենում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 15:09
Փետրվարի 28-ից մարտի 6-ը Իրանից Հայաստանի տարածքով 41 երկրների քաղաքացիներ են տեղափոխվել․ ՀՀ ԱԳՆ
07.03.2026 | 14:59
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
07.03.2026 | 14:41
«Գնացե´ք Դուբայի իմ տները քննարկեք, ամոթ ա պետք ունենալ». Փաշինյանը Մարալիկում հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 14:22
Շունը երկու դահուկորդի է «տապալել» մարաթոնի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 13:59
Նավթի գներն աճել են
07.03.2026 | 13:48
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը
07.03.2026 | 13:33
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ինտերն» առաջարկում Մխիթարյանին նոր պայմանագրով
07.03.2026 | 13:20
ԱԱԾ շենքի մոտ այրվող առարկա նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, այդ թվում՝ ահաբեկչության հոդվածով
07.03.2026 | 13:02
«Տենանք` կարո՞ւմ ենք մի բան անենք». Փաշինյանը Թալինում քաղաքացիների բնակարաններ է մտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիտվայի գլխավոր դատախազությունը հայտարարել է Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Ուկրաինայի 15 քաղաքացիներից բաղկացած խմբի ստեղծման մասին, որոնց կասկածում են Եվրոպայում չորս ահաբեկչական հարձակում ծրագրելու և կազմակերպելու մեջ, գրում է Current time-ը։

Քննության տվյալներով՝ 2024 թվականի հուլիսի 19-ին Լիտվայի քաղաքացի Ա.Շ.-ն (ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ խոսքը Ալեքսանդրաս Շուրանովասի մասին է) և նրա հանցակիցները DHL և DPD առաքման ծառայությունների միջոցով Վիլնյուսից ուղարկել են ինքնաշեն ռումբեր պարունակող չորս ծանրոց․ երկուսը՝ Մեծ Բրիտանիա՝ DHL-ի բեռնատար ինքնաթիռներով, երկուսը՝ Լեհաստան՝ DPD-ի բեռնատարներով։

Հուլիսի 20-ին առաջին ծանրոցը պայթել է Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում՝ Վիլնյուսից Մեծ Բրիտանիա ուղևորվող DHL բեռնատար ինքնաթիռի վրա բեռնվելուց անմիջապես առաջ։ Հուլիսի 21-ին երկրորդ ծանրոցը պայթել է Լեհաստանով անցնող DPD բեռնատարում։ Հուլիսի 22-ին երրորդ ծանրոցը պայթել է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում գտնվող DHL պահեստում։

DPD-ի կողմից տեղափոխվող չորրորդ ծանրոցը չի պայթել անսարքության պատճառով, որը թույլ չի տվել լիցքի պայթյունը։

«Այս հանցագործությունների կազմակերպումն ու համակարգումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից, որոնք կապված են և կապեր ունեն Ռուսաստանի ռազմական հետախուզության մարմինների հետ»,- հայտարարել է Լիտվայի Գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ գործով մեղադրյալներից մի քանիսն անմիջականորեն կապված են Վիլնյուսի IKEA առևտրի կենտրոնում 2024 թվականի մայիսին տեղի ունեցած հրկիզման փորձի հետ։ Դատախազության տվյալներով՝ այդ մեղադրյալների թվում են Ուկրաինայի քաղաքացի Դանիիլ Գրոմովը, որն օգտագործում է Ռուսաստանի քաղաքացի Յարոսլավ Միխայլովի անունը, և Լիտվայի ու Ռուսաստանի երկքաղաքացի Թոմաս Դովգան Ստաբաչինսկասը։ Գրոմովը, Ստաբաչինսկասը, ինչպես նաև Անդրեյ Բաբուրովը հետախուզվում են։

Քննության ընթացքում Լիտվայում, Լեհաստանում, Լատվիայում և Էստոնիայում անցկացվել է ավելի քան 30 խուզարկություն։ Առգրավվել են թիթեղյա տարաների մեջ թաքցված պայթուցիկներ և դրանց համար նախատեսված դետոնատորներ։ Դատախազության հայտարարության մեջ չի նշվում, թե 15 անձանցից քանիսն են ձերբակալվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի