ԱՄՆ վիզան կթանկանա, Green card-ը կդառնա վճարովի. ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեսպանատուն դիմելիս

Լուրեր

03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
Բոլորը

2025 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի բնակիչները, ովքեր դիմում են ԱՄՆ-ի B-1/B-2 (գործնական կամ տուրիստական) վիզայի համար, պետք է վճարեն 250 դոլար: Այս վճարը կգանձվի միայն այն դեպքում, եթե վիզան հաստատվի, և այն կավելանա ստանդարտ $185 դիմումավճարին, ինչի արդյունքում ընդհանուր գումարը կկազմի առնվազն $435, կախված անհատի դեպքից։ Այս փոփոխության մասին ԱՄՆ դեսպանատունն իրազեկել է՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին և ներկայացնելով վիզաների նոր պահանջները:

Հարցուպատասխանը՝ ստորև․

-Գործու՞մ է արդյոք նոր ընթացակարգ, ըստ որի ոչ ներգաղթային B1/B2 տեսակի վիզայի դիմորդների փաստաթղթերը պետք է համակարգ ներբեռնել հարցազրույցից 72 ժամ առաջ։

-Սույն թվականի ապրիլի 21-ից գործող կարգի համաձայն՝ ձեր DS-160 դիմումաձևը պետք է լրացված և հաստատված լինի համակարգում նշանակված հարցազրույցից առնվազն երկու ամբողջական աշխատանքային օր առաջ։ Հարցազրույցի պետք է ներկայանալ նույն DS-160 հաստատման համարով, որը մուտքագրել եք հարցազրույցի օրն ամրագրելիս։ Նոր պայմանները չպահպանելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և ստիպված կլինեք նոր հարցազրույցի օր վերցնել։

-Հնարավո՞ր է արդյոք թարմացնել DS-160 դիմումաձևի համարը դիմորդի պրոֆիլում՝ առանց նշանակված հարցազրույցի օրը չեղարկելու։

-Ոչ, այսուհետ DS-160 դիմումաձևի հաստատման համարը հնարավոր չի լինի փոխել՝ առանց հարցազրույցի ամրագրումը չեղարկելու։ Հարցազրույցի պետք է ներկայանալ նույն DS-160 հաստատման համարով, որը մուտքագրել եք հարցազրույցի օրն ամրագրելիս։ Անհամապատասխանության դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա։ Այդ դեպքում ստիպված կլինեք նոր ժամադրություն վերցնել, որի արդյունքում ձեր վիզայի հարցազրույցը կարող է մի քանի շաբաթով հետաձգվել։

ԱՄՆ Պետքարտուղարությունն առաջարկում է 1 դոլար վճար սահմանել գրին քարտին դիմելու համար։ Դա ամենամյա պետական վիճակախաղ է, որը ԱՄՆ-ում կացության իրավունք է տալիս։ Այդ մասին նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Նախաձեռնությունը Պետքարտուղարության հյուպատոսական հարցերով բյուրոյինն է։