«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ հնարավոր կլինի թյուրքական աշխարհի ինտեգրումը․ Թուրքիայի առևտրի նախարար

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն ընդգծել է Ադրբեջանի դերը որպես Անկարայի համար ռազմավարական կարևոր տարանցիկ կետ՝ դեպի Կենտրոնական Ասիա և Հեռավոր Արևելք ընդլայնվելու ճանապարհին ու խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից», գրում է թուրքական Անադոլու գործակալությունը։

«Առաջիկայում Զանգեզուրի միջանցքի բացմամբ հնարավոր կլինի թյուրքական աշխարհի աշխարհագրական ինտեգրումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը, միաժամանակ, կակտիվանա Միջին միջանցքը, որը սկսվում է Հեռավոր Արևելքից և ձգվում մինչև Եվրոպա, և կամրապնդվի տարանցիկ առևտուրը»,- ասել է նա։

Անկարայում անցկացված Թուրքիա-Ադրբեջան գործարարների և արդյունաբերողների ասոցիացիայի (TÜİB) կողմից կազմակերպված Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ միջոցառմանը մասնակցող Բոլաթը նշել է նաև, որ իր պաշտոնավարման ընթացքում Թուրքիա-Ադրբեջան առևտրի ծավալն ամեն տարի գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

«Այս տարվա առաջին ութ ամիսների դրությամբ՝ մեր առևտրաշրջանառության ծավալն աճել է։ Հատկապես ներդրումները շատ կարևոր են։ Թուրքիայի ամենամեծ ներդրումն աշխարհում, գործարարների և ընկերությունների թվի առումով, Ադրբեջանում է։ Մեր ամենամեծ ներդրումը՝ 17 միլիարդ դոլարի չափով, նույնպես Ադրբեջանում է։ Ադրբեջանն իր հերթին ունի մոտ 3000 ընկերություն Թուրքիայում»։

Հավելենք, որ թեպետ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցք» չի նախատեսվում, Բաքուն շարունակում է «միջանցք» եզրույթի օգտագործումը, որը կրկնում են նաև մի շարք թուրք պաշտոնյաներ։ Փաստաթղթերում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի