Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

Լուրեր

03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
Բոլորը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Գլխավոր դատախազ Աննա Վարապետյանը որոշել է Գևորգյանին փոխադրել Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին, որից հետո նա ազատման դիմում է գրել։

Նշենք, որ Գևորգյանը Դատախազությունում պաշտոնավարման երկարամյա փորձ ունեցող դատախազներից է։ Նա մինչև Աջափյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ նշանակվելը եղել է Արաբկիր, իսկ մինչ այդ՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազը։

Գևորգյանի փոխարեն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում այժմ նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը։ Իսկ նրա փոխարեն՝ այս վարչական շրջանում պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Հովհաննիսյանը, որը 4 տարի առաջ է դատախազ նշանակվել։

 

Արաքս Մամուլյան