Դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները կվերականգնվե՞ն. ԲԴԽ-ն նոր քննություն կսկսի

Լուրեր

06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի գործը նորից կքննվի. Բարձրագույն դատական խորհրդի նոր որոշմամբ Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը վերացվել է։

Խորհրդի 10 էջից բաղկացած նոր որոշումը բխում է Սահմանադրական դատարանի այս տարվա ապրիլ և հուլիս ամիսների որոշումներից։ Մասնավորապես, Բարձր դատարանն արձանագրել էր, որ հակասահմանադրական է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ԲԴԽ հինգ անդամների ձայները բավարար են դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։

ՍԴ որոշումների հիման վրա նախկին դատավորը կրկին դիմել էր ԲԴԽ՝ գործի վերանայման համար, ինչը, փաստացի, խորհրդի կողմից բավարարվել է։

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը 2024 թվականի հուլիսի 9-ին ամենախիստ «պատիժն» էր կիրառել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ․ Արդարադատության նախարարության ներկայացված միջնորդությունը բավարարվել էր և Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին։

Միջնորդությունը ԲԴԽ ներկայացրել էր այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանը՝ հիմնվելով «Փաստերի ստուգման հարթակի» 2023 թվականի դեկտեմբերին հրապարակված հոդվածի վրա, ըստ որի՝ Արթուր Ստեփանյանը 102 գործով դատական ակտ է ուշացրել.

««Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ դատավոր Ստեփանյանն իր գործունեության ընթացքում օրենքով սահմանված ժամկետներից ուշացումով գործերի քննության, դատական ակտերի հրապարակման ավելի քան 100 դեպք է ունեցել։ Այսպես, դատավորն ունեցել է ընդհանուր 29 գործ, որոնց դատական ակտերը՝ հակառակ օրենքով սահմանված ժամկետների, երկար ժամանակ չեն հրապարակվել «Դատալեքս» տեղեկատվական կայքում. այդ ակտերից որոշները չեն հրապարակվել մեկ տարուց ընդհուպ մինչև երեք տարի ժամկետների խախտմամբ»։

ԲԴԽ նիստի ընթացքում Արթուր Ստեփանյանը դիրքորոշում էր հայտնել, որ վարույթ հարուցելու առիթն օրինական չէ, քանի որ այն, փաստացի, հարուցվել է ոչ շահագրգիռ անձի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Խորհուրդը, սակայն, 5 ձայնով դադարեցրել էր դատավորի լիազորությունները։

Արթուր Ստեփանյանի վերաբացված գործի քննությունը կսկսվի հոկտեմբերի 3-ին։

Ռոզա Վարդանյան