ՌԴ նախագահի խորհրդականը՝ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՏՄ-ն բաց է բոլորի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, որը Երևանում մասնակցում է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին:

Այս համատեքստում նա ակնարկել է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին՝ դա կապելով ղարաբաղյան հակամարտության հետ:

«Եթե ԵՏՄ-ն ներառի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություններ շատ քիչ կլինեն: Մեր դիրքորոշումն հետևյալն է. հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցություններ և փոխզիջումների միջոցով»,- ղարաբաղյան կարգավորման մասին հարցին ի պատասխան՝ ասաց ՌԴ նախագահի խորհրդականը:

Մինչ այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան հարցին ավելի հստակ պատասխան է տվել. «Կարող եմ ասել միայն, որ օրակարգում այդ հարցը չկա»:

Նշենք, որ լրատվամիջոցներում բազմիցս են հրապարակումներ եղել ԵՏՄ-ին Բաքվի հնարավոր անդամակցության մասին: Սակայն պաշտոնական Երևանը հայտարարել է, որ հարցի քննարկման դեպքում կօգտվի վետոյի իր իրավունքից: