Հայաստանի հետ համագործակցության ներուժը գործնականում անսահման է. ՌԴ նախագահի խորհրդական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Հայաստանի հետ համագործակցության ներուժը գործնականում անսահման է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, որը Երևանում մասնակցում է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին:

«Ուրախ ենք, որ Հայաստանն իրեն գտավ ԵՏՄ-ում՝ որպես դինամիկ զարգացող տնտեսություն, շատ տաղանդավոր մարդկանցով, որոնք ցանկանում են աշխատել ԵՏՄ-ի մեծ շուկայում: Այն գիտատեխնիկական պոտենցիալը, որը Հայաստանը պահպանել է դեռևս խորհրդային տարիներից, օգնում է նաև ռուս գործընկերներին: Հայաստանի համար ԵՏՄ շուկան հասկանալի է, և մեր համագործակցության ներուժը գործնականում անսահման է: Հուսով ենք՝ հետագայում նույնպես Հայաստանն իրեն հարմարավետ կզգա ԵՏՄ-ում»,- հավելեց Գլազևը:

ՌԴ նախագահի խորհրդականը կարևորեց նման համաժողովների անցկացումը. նման միջոցառումներ, նրա խոսքով, ԵՏՄ տարածքում որևէ այլ վայրում չեն անցկացվում: «Այս համաժողովների նշանակությունը մեծ է, քանի որ դրանք դուրս են գալիս հայ-ռուսական սովորական միջոցառումների սահմաններից: Առաջին անգամ բարձր փորձագիտական մակարդակով քննարկեցինք ԵՏՄ-ի տեխնոլոգիական զարգացման հարցը: Սա շատ կարևոր հարց է, քանի որ նրանից, թե ինչպես կզարգանանք տեխնոլոգիական առումով, կախված է նաև ամբողջ ԵՏՄ-ի զարգացման հեռանկարը»,- նշեց ռուսաստանցի պաշտոնյան: