«Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթի ընթացքում որոշ ճանապարհահատվածներ փակ կլինեն

Լուրեր

04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
Բոլորը

«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն հետ համատեղ հոկտեմբերի 4-5-ը կանցկացնի «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթը։

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Երևանի կենտրոնական փողոցներում առավել արդյունավետ և կարճաժամկետ երթևեկությունը դադարեցնելու նպատակով այս անգամ մրցույթը կանցկացվի երկու օրվա ընթացքում: Կից վազքուղում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Հոկտեմբերի 4-ին միջոցառման առաջին փուլ՝ Հրազդանի կիրճի «Ֆլորենս» ռեստորանին հարող հատվածում, որը փակ է մեքենաների համար միջոցառման ընթացքում՝
○ մանկական 1 կմ վազք,
○ 5 կմ վազք՝ մեծահասակների համար:

1կմ մանկական վազքի մեկնարկ։ Առաջին փուլում, հոկտեմբերի 4-ին՝ ժ. 09:00-ին Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի դիմացից մեկնարկ կտրվի մանկական վազքին, որը կձգվի դեպի Դավիթաշենի կամուրջի ուղղությամբ 500մ, այնուհետև կվերադառնա մեկնարկային կետ։ Վերջին վազորդի հետևից կունենանք վազորդ կամ հեծանվորդ:

5կմ վազքերի մեկնարկ։ Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00 ֊ ին նույն կետից մեկնարկ կտրվի 5 կմ մրցատարածությանը: Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի դիմացից մեկնարկ կտրվի 5 կմ-ոց վազքին, որը կձգվի դեպի Դավիթաշենի կամուրջի ուղղությամբ 2500մ, այնուհետև կվերադառնա
մեկնարկային կետ։ Վերջին վազորդի հետևից կունենանք վազորդ կամ հեծանվորդ:

Հոկտեմբերի 5-ին՝ Երևան մարաթոնի ավանդական վազքուղով.
○ 42,2 կմ (մարաթոն) վազք,
○ 21,1 կմ (կես մարաթոն) վազք,
○ 12 կմ մրցատարածություն,

42 կմ, 21 կմ, 12 կմ վազքերի մեկնարկ։ Երկրորդ փուլում, հոկտեմբերի 5-ին՝ ժ. 08:00-ին, Վազգեն Սարգսյան փողոցից մեկնարկ կտրվի 42կմ մրցատարածություն վազքին: Անցնելով Հանրապետության հրապարակով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և «Կասկադ» համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտիի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ.Պուշկին փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային կետում:
Նշենք, որ Երևանի մարաթոնը տարածաշրջանում միակ 42կմ մարաթոնյան վազքն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում։