Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Եմենը ակտիվացրել է իր օդային պաշտպանությունը, այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածներ է հասցրել երկրին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է հութիների ռազմական խմբավորման խոսնակը, գրում է France 24-ը։

«Մեր օդային պաշտպանությունը ներկայում բախվում է իսրայելական ինքնաթիռներին, որոնք ագրեսիա են սկսում մեր երկրի դեմ»,- X-ում գրել է խոսնակ Յայհա Սարին։

Իսրայելի զինվորականները նախազգուշացում են տարածել Հոդեյդա նավահանգստային քաղաքի համար՝ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբների հետ հակամարտության շրջանակում։ Իսրայելական  զինվորականների խոսնակ, գնդապետ Ավիչայ Ադրային կոչ է արել Հոդեյդայի բնակիչներին տարհանվել հարձակումից առաջ, որը, նրա խոսքով, տեղի կունենա առաջիկա ժամերին։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ նշել է, որ Եմենի Հոդեյդա նավահանգստի վրա հարվածը նպատակ ունի շարունակել «հութիների ահաբեկչական կազմակերպության ծովային և օդային շրջափակումը»։

«Հութիների ահաբեկչական կազմակերպությունը կշարունակի հարվածներ ստանալ և ցավալի գին կվճարի Իսրայելի պետության վրա հարձակվելու ցանկացած փորձի համար»,- հավելել է նա։

Ապստամբների Al-Masirah հեռուստաընկերությունը հայտնել է, որ «12 օդային հարվածներ են հասցվել Հոդեյդա նավահանգստին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի