150 բեռնատար արգելափակված է ՌԴ-ի տարածքում, 2 միլիոն դոլարի վնաս ենք կրել․  «Սպայկա» ընկերության տնօրեն

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Արդեն 15 օր է՝ Հայաստանի խոշորագույն բեռնափոխադրող և արտահանող «Սպայկա» ընկերության գյուղմթերքով բեռնված 150  բեռնատար Ռուսաստանի Դաշնության տարբեր հատվածներում կանգնած է․ ՌԴ իրավապահ մարմինները թույլ չեն տալիս դրանց տեղաշարժը։

«Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ընկերության իրավաբաններն արդեն քանի օր է՝ Մոսկվայում են և ռուսական կողմից փորձում են պարզաբանումներ ստանալ, բայց ՌԴ-ն ընկերության բեռնատարների արգելքի մասին որևէ բացատրություն մինչև այս պահը չի տվել։

«Մեքենաների հետ կապված որևէ տեղաշարժ չկա, ինչպես կանգնած էին, այդպես էլ մնացել են կանգնած։ Ամսի 3-4-ը հնարավոր եղավ բեռները տեղափոխել ռուսական պետհամարանիշներով մեքենաների մեջ և հասցեատերերին հասցնել։ Դրանից հետո սկսեցին թույլ չտալ, որ բեռնատարների ապրանքը տեղափոխենք։ Նունիսկ մեր վարորդներին արգելեցին մեքենաների սառնարանները վառելիքով լիցքավորել»,- պատմեց Բաղդասարյանը։

Ընկերության ներկայացուցիչն ասում է՝  30 բեռնատարի գյուղմթերք արդեն փչացել է, նախնական հաշվարով 2 միլիոն դոլարի վնաս են կրել։

«Սպայկա» ընկերության  զարգացման գծով տնօրենը թեև նշում է, որ ռուսական կողմն իրենց չի տեղեկացրել, թե որն է բեռների արգելափակման պատճատը, բայց պնդում է՝ խնդիրը գյուղմթերքի որակի հետ կապված չէ։

Օրեր առաջ «Սպայկա»-ի ֆեյսբուքան էջում տեղեկություն էր տարածվել, որ «ընկերության շուրջ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունները շարունակվում են»։ Սոցցանցի էջում նաև նշված է, որ ընկերությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ՝ անդրադառնալով «իր նկատմամբ իրականացվող ագրեսիվ գործողություններին»։

Կարեն Բաղդասարյանը, այսօր, սակայն, չի հստակեցնում, թե ինչ «ագրեսիվ գործողությունների» մասին են հաղորդագրության մեջ նշել։ Նա կրկին նշում է, որ  Մոսկվա գործուղված իրենց իրավաբանները դեռ չեն կարողացել պաշտոնական պատասխան ստանալ, ուստի, դեռևս չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը։

«Այդ գրառման մեջ մենք քաղաքական ենթատեքստ չենք ներառել, որովհետև չենք հասկանում՝ ինչ է կատարվում։ Մենք չենք մեկնաբանում՝ խնդիրը քաղաքական է, թե՝ ոչ։ Չենք հասկանում՝ ինչ է կատարվում, եթե հասկանանք այդ ժամանակ կմեկնաբանենք»,- արձագանքեց ընկերության ներկայացուցիչը։

«Սպայկա»-ի արտահանման ու բեռնափոխադրման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: Ընկերության զարգացման գծով տնօրենը պնդում է, որ երբևէ ռուսական կողմի հետ որևէ խնդրի չեն բախվել։ Կարեն Բաղդասարյանը հերքում է նաև մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ընկերությունը Ռուսաստանում ֆինանսական պարտավորությունները չի կատարել։

«Ընկերությունը Ռուսաստանի հետ կապված չունի չկատարված պարտավորություններ, որը կարող էր առաջացնել որևէ խնդիր։ «Սպայկա»-ի հետ որևէ խնդիր չի եղել։ Թույլ տվեք այս իրավիճակին որևէ որակում չտալ»,- շեշտեց նա։

«Սպայկա»-ի  ղեկավարությունը դիմել է Էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի պաշտոնական ճանապարհով պարզել, թե Մոսկվան ինչու է արգելափակել  բեռնատարների մուտքն իր տարածք։ Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարությունից Factor.am-ին փոխանցեցին, որ դեպքը կապված է մասնավոր ընկերության հետ և հորդորեցին հարցերն ուղղել նրանց։

Ուշագրավ է, որ մասնավոր այս ընկերությունը տարիներ շարունակ կառավարության ուշադրության կենտրոնում է և օգտվում է արտոնություններից։

Միայն այս տարվա ապրիլին կառավարության որոշմամբ 4,4 մլրդ դրամի արտոնություն է տրվել «Սպայկա»-ին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս տարի այցելել էր «Սպայկա»՝ ծանոթացել ջերմատնային պայմաններում աճեցվող կակաչների արտադրությանը։

 

Մանյա Պողոսյան