Արտահերթ ընտրություններից հետո ձևավորվող խորհրդարանը չի լինելու լավագույնը և լինելու է ժամանակավոր. Բագրատ Ասատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հնարավոր է համարում, որ Հանրապետական կուսակցությունը վերջին պահին որոշի վարչապետի պաշտոնում ընտրել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այդպիսով կանխի Ազգային ժողովի լուծարումը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար հոկտեմբերի 16-ին վարչապետ Ն․Փաշինյանը հրաժարական տվեց։ ՀՀ Սահմանադրության համաձայն ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, որպեսզի հնարավոր լինի խորհրդարանը լուծարել։ Եվ «Ելք» խմբակցությունը հոկտեմբերի 23-ին վարչապետի պաշտոնում առաջադրեց Ն․Փաշինյանի թեկնածությունը։

«Վտանգը կա, վկա են իրադարձությունները, հոկտեմբերի 2-ը։ Ամռանը, կարծես թե, հանդարտվել էին, մտածում էին Ընտրական օրենսգրքի մասին, Հայաստանի ապագայի մասին։ Բայց հոկտեմբերի 2-ին ակնհայտորեն ասaցին, տղերք ջան, մենք ձեզ հետ չենք, մենք ունենք մեր շահերը, որոնք այնքան էլ չեն համընկնում ձեր ասածի հետ։ Ավելի կոպիտ բան ասացին՝ մեզ չի հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը։ Մեզ հետաքրքրում է մեր ճակատագիրը։ Եվ ճշմարտությունն այն է, որ այդ ուժը երբեք չի մտածել Հայաստանի մասին»,- ասում է Բ․Ասատրյանը։

Այնուամենայնիվ, պարոն Ասատրյանը չի կարծում, որ ԱԺ-ն վարչապետի պաշտոնում կընտրի Ն․Փաշինյանին։ Գտնում է, որ Փաշինյանը գոնե մինչև հիմա ցույց է տվել, որ հասկանում է ռիսկերը, հաշվարկում է դրանք և իր քայլերը պլանավորում է ըստ այդմ։

«Կարծում եմ, Փաշինյանը չի ընտրվի հաջորդ փուլում նույնպես, և ԱԺ-ն կլուծարվի ու արտահերթ ընտրությունները տեղի կունենան»,- հավելում է Բ․Ասատրյանը։ Վերջինս նաև գտնում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող խորհրդարանը չի լինելու լավագույնը և լինելու է ժամանակավոր։ Այն լինելու է հեղափոխական, հուզական ալիքի վրա ձևավորված խորհրդարան։

«Իսկ հեղափոխության ալիքի վրա երբեք խորհրդատվական, ներկայացուցչական մարմիններ չեն ձևավորվում։ Եվ այս նոր խորհրդարանը քաղաքական ուժերի ներկայացվածությամբ այնքան էլ չի արտահայտելու հասարակական տրամադրությունը»,- կարծում է տնտեսագետը։

Քաղաքական մենաշնորհ ձևավորելու պատճառով Բ․Ասատրյանը հաճախ է քննադատել ՀՀԿ-ին։ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ արտահերթ ընտրությունների դեպքում Ն․Փաշինյանի գլխավորած ուժը, եթե չասենք մենաշնորհային, ապա գերիշխող դիրք կունենա։ Արդյոք այս հանգամանքն էլ նույն մտահոգությունն է առաջացնում Բ․Ասատրյանի մոտ։

«Իհարկե, ցանկալի չէ, բայց դա միակ ճանապարհն է այսօր։ Երկու տասնամյակ ավիրվել է ներքաղաքական դաշտը։ Կարծում եմ, այս ուժը պետք է գիտակցի և ոչ թե մի կուսակցությամբ, այլ միասնական ճակատով, դաշինքով մասնակցի ընտրություններին, որ բազմակարծությունն ապահովի»,- պատասխանում է պարոն Ասատրյանը։

Տնտեսագետն անդրադարձավ նաև տնտեսական խնդիրներին և ասաց, որ լուրջ բարեփոխումների պետք է սպասել արտահերթ ընտրություններից հետո։ Իսկ մինչ այդ նրան մտահոգել է այն իրավիճակը, որ կառավարությունում որոշումները կայացվում են միանձնյա, այլ տեսակետեր չեն հնչում, և որ գերիշխող է լինում Ն․Փաշինյանի կարծիքը։ Բ․Ասատրյանը նաև գտնում է, որ կոռուպցիայի, մենաշնորհների, բիզնեսի ու քաղաքականության սերտաճման դեմ պայքարը, ի վերջո, պետք է հայտարարությունների մակարդակից իջնի և միս ու արյուն ստանա։ Իսկ տնտեսության մեջ այդ երևույթները կնվազեն, եթե դրանց դեմ համակարգային պայքար մղվի։ Բ․Ասատրյանը խոսեց նաև 2019թ․ բյուջեի նախագծի մասին, որն արդեն կառավարության կողմից ներկայացվել է ԱԺ։

Տնտեսագետը գտնում է, որ այս բյուջեով զարգացում ապահովելու համար խորքային խնդիրներ չեն դրվել։ Նա մտածում է՝ միգուցե ավելի լուրջ լուծումների պետք է սպասել ընտրություններից հետո։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է։ Տնտեսագետը դա պայմանավորում է գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում աճի ցածր մակարդակով։ Նվազել է նաև արտահանման աճի տեմպը՝ մեծացնելով ներմուծման հետ ունեցած բացասական հաշվեկշիռը։ Փոխարենը Բ․Ասատրյանը աշխուժություն է տեսնում շինարարության վարկավորման դեպքում։

Արմինե Ավետյան