Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապին

Լուրեր

20.08.2026 | 15:40
Սա «վրեժխնդրությո՞ւն» է ձեր թեկնածուներին չընտրելու համար․ Թունյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:29
Քյարքին ՀՀ տարածք չէ, Արծվաշենը ՀՀ տարածք է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:18
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 15:15
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կխաղա Մեդիալիգայում
20.08.2026 | 15:14
«Ուժեղ Հայաստանը» Հայկ Ֆարմանյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրեց․ ԱԺ-ն հանձնաժողովի նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:10
Կառավարությունը հաստատել է 2026-2031 թթ․ ծրագիրը // Եվրոպոլում ՀՀ կապի սպայի գրասենյակ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 15:08
Ճամբարակի վթարից տուժած 6 զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունի
20.08.2026 | 15:05
Ռոբասերժասամվելական է, իսկ Տեր Արամը չի կարող լինել նիկոլական. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:00
Հայկ Կոնջորյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են խորհրդարանական համագործակցությունն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
20.08.2026 | 14:54
Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Լամին Յամալի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին
20.08.2026 | 14:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:44
Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին․ ընդդիմությունը նախագահ ունի միայն ԱԺ հանձնաժողովներից մեկում
20.08.2026 | 14:35
Վերջը դիվերսիֆիկացիան է. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:30
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կաթողիկոս Գարեգին II-ը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Կաթողիկոսը Հռոմի պապին հրավիրել է Հայաստան․ տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

«Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխի ուղեկցությամբ Վատիկանից մեկնել է Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատ, ուր հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։

Եղբայրական ողջագուրումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետերն ունեցան առանձնազրույց։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր սրտագին շնորհավորանքները բերեց Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալին ընտրության, ինչպես նաև ծննդյան 70-ամյա նշանակալի հոբելյանի առիթով՝ հայցելով, որ Երկնավոր Տերը ուժ և կարողություն շնորհի նրան և առատ պտուղներով արդյունավորի Նորին Սրբության հովվապետությունը Աստծո փառքի և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի համար:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ երկու Եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով՝ հիշելով երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելությունը Հայաստան 2001 թվականին, ապա 2016 թվականին երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրով ուխտագնացության կապակցությամբ: Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխհարաբերությունների հիշարժան հանգրվաններից Նորին Սրբությունը նկատեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագը և Հայոց Եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու վարդապետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ՝ արդյունավորվելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։

Զրույցի ընթացքում երկու Հովվապետերն անդրադարձան աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։ Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրությանը հանձնվեցին նաև իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից, տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։

Հովվապետերը կարևորեցին Եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցության ապահովման գործում՝ հավատարիմ տերունավանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հավատը, հույսը և սերը։ Ընդգծվեց անհրաժեշտությունը միավորելու Եկեղեցիների ջանքերը հանուն Ավետարանի լույսի տարածման, մարդկանց իրավունքների պաշտպանության և բարօր ու ապահով աշխարհի կերտման։
Վերջում Նորին Սրբությունը Լևոն 14-րդ Պապին հրավեր ուղղեց այցելելու Հայաստան։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամները ստացան Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությունը։ Տեղի ունեցավ նվերների փոխանակում։

Վատիկան այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղավ նաև Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում, ուր երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի շիրիմի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված վախճանյալ Քահանայապետի հոգու հանգստության համար»,- ասված է  հաղորդագրությունում։