Իսրայելը պետք է տնտեսապես ճնշվի. Էրդողանը Կատարում կոչ է արել պատժամիջոցներ սահմանել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կատարում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իսրայելի դեմ համապարփակ տնտեսական պատժամիջոցներ կիրառել՝ շեշտելով, որ Անկարան հրաժարվել է տարեկան 9.5 միլիարդ դոլարի առևտրից՝ Թել Ավիվի վրա ճնշում գործադրելու համար։

«Ես կարծում եմ, որ Իսրայելի վրա պետք է նաև տնտեսական ճնշում գործադրել։ Նախորդ փորձը ցույց է տալիս, որ նման քայլերը արդյունքներ են տալիս», – ասել է Էրդողանը գագաթնաժողովի մասնակիցներին։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը վերջին մեկուկես տարվա ընթացքում դադարեցրել է Իսրայելի հետ բոլոր առևտրային գործարքները

«Այսպիսով, մենք կորցրել ենք տարեկան 9.5 միլիարդ դոլար», – հայտարարել է Էրդողանը՝ նշելով.

«Շատ կարևոր է նաև Միջազգային դատարանում բացված ցեղասպանության գործի աջակցությունը։  Մենք պետք է կարողանանք իրականացնել կոնկրետ քայլեր և մեխանիզմներ, որոնց միջոցով միասին կապահովենք տարածաշրջանի անվտանգությունը»։

Ըստ Էրդողանի`այս պահին կան բաներ, որոնք կարելի է անել Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը տարածքային ընդլայնման է ձգտում որպես «Մեծ Իսրայել» գաղափարախոսության մաս։

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Կատարի վրա Իսրայելի հարձակումը ցույց է տալիս, որ Իսրայելի «ավազակությունը» հասել է նոր մակարդակի և մեղադրել է երկրին տարածաշրջանը դիտավորյալ անկայունացնելու մեջ։

Էրդողանը նշել է, որ հավաքը պետք է միջազգային մակարդակով դիտարկվի որպես Կատարին անվերապահ աջակցության դրսևորում, որը հյուրընկալել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին և միջնորդ է հանդես եկել հրադադարի բանակցություններում։

«Թուրքիան միշտ կկանգնի մեր բարեկամ և եղբայրական դաշնակից Կատարի կողքին», – ասել է նա։

Նա Իսրայելի կառավարությունը բնութագրել է որպես «ահաբեկչական մտածելակերպի» մարմնացում, որը ծաղկում է քաոսի և արյունահեղության վրա։

Նա մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Պաղեստինում կոտորածներ և ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ միաժամանակ անկայունություն տարածելով ամբողջ Մերձավոր Արևելքում։

Թուրքիայի նախագահը նաև առաջարկել է ընդլայնել իսլամական երկրների միջև համագործակցությունը պաշտպանության և զարգացման ոլորտներում։

Քննադատները, սակայն, մեղադրում են Էրդողանին Իսրայելի քննադատության մեջ երեսպաշտության մեջ՝ նշելով, որ իր մերձավոր գործընկերների հետ կապված ընկերությունները ամիսներով շարունակել են առևտուր անել Իսրայելի հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ նա հրապարակավ դատապարտել է երկիրը 2023 թվականի հոկտեմբերից հետո Գազայի հատվածում ռազմական արշավի համար։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի