ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Ռաֆիկ Արամյանը

Լուրեր

29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեԼ Է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Արամյանը:

«Ռաֆիկ Արամյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը։

Ներկայացնելով իր ղեկավարության օրոք Մաթեմատիկայի ինստիտուտի վերջին 3 տարիների գործունեությունը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ բարձրացել է բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում (Scopus, Web of Science) ինստիտուտի աշխատակիցների կողմից տպագրված հոդվածների քանակը։ 2022 թվականին միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակվել է 21 հոդված, 2023 թվականին՝ 23, որից 4-ը՝ առաջին քառորդի (Q1) գիտական ամսագրերում, 5-ը ՝ երկրորդ քառորդի (Q2), իսկ 2024 թվականին՝ 36 հոդված, որից 7-ը՝ առաջին քառորդի (Q1) գիտական ամսագրերում, 18-ը՝ երկրորդ քառորդի (Q2)։

Մաթեմատիկայի ինստիտուտում կազմակերպվել են մի քանի խոշոր միջազգային գիտաժողովներ։ Մասնավորապես, երեք անգամ կազմակերպվել է «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» գիտաժողովը (OTHA 23, 24, 25)՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային համալսարանի հետ համատեղ։ Անցկացվել է Հիմնարար և կիրառական մաթեմատիկայի միջազգային կենտրոնի (Centre International de Mathématiques Pures et Appliquées, CIMPA) ամառային գիտական դպրոցը։

Կազմակերպվել է Գերազանցության դպրոց: «Գերազանցության դպրոցի աշխատանքը շատ հաջողված է և անպայման պետք է շարունակել։ Նաև անհրաժեշտ է շարունակել աջակցել տարբեր գիտակրթական աշխատանքների իրականացմանը, հասնել ասպիրանտուրայի տեղերի ավելացմանը, իրականացնել գիտական կադրերի պատրաստում և ինստիտուտի համալրում երիտասարդ գիտնականներով, խորացնել գիտական համագործակցությունն օտարերկրյա համալսարանների և գիտական կենտրոնների հետ», – ասաց Ռաֆիկ Արամյանը: Նա կարևորեց գիտության հանրայնացումը, միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնոլոգիական մշակումների խթանումը։

Խոսելով անելիքների մասին՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ նպատակներից է ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգ, ստեղծել վիճակագրության և էկոնոմետրիկայի գծով հետազոտողների խումբ և սկսել խորհրդատվական գործունեություն։ Ստեղծվել է հարթակ, որտեղ կարող են դիմել ՏՏ ոլորտի կազմակերպությունները մաթեմատիկական խնդիրների լուծման և խորհրդատվության համար: «Ինստիտուտի գործունեության կարևոր բաղադրիչ է լինելու նաև պաշտպանական համակարգի համար աշխատանքների իրականացումը, պետական պատվերի ձևավորմանը և կատարմանը մասնակցությունը», – ասաց Ռաֆիկ Արամյանը»,- ասված է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունում։

Կենսագրություն

Ռաֆիկ Արամյանը ծնվել է 1962 թվականին՝ Աշտարակ քաղաքում: 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: 1984-1987 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտ: 1988 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2010 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն բնագավառում: 2013 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 2021 թվականին նրան շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում:

Ռաֆիկ Արամյանն ավելի քան 50 գիտական հրապարակման և միջնակարգ դպրոցի 3 դասագրքերի հեղինակ է: Նա «Journal of Mathematical Sciences», «American Journal of Applied Mathematics» և «Advances in Pure Mathematics» ամսագրերի խմբագրական խորհրդի, Հայկական մաթեմատիկական միության, Աթենքի կրթության և հետազոտությունների ակադեմիայի (ATINER) անդամ է: