ՆԱՏՕ-ն կռվում է ՌԴ-ի դեմ․Պեսկով

Լուրեր

03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա գագաթնաժողովի կազմակերպման հարցում այս պահին առաջընթաց չկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

Այսպես է նա մեկնաբանել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով, Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ շուտով։ Պեսկովը նաև նշել է, թե Ռուսաստանը նախկինի պես «պատրաստ է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը և բաց է երկխոսության համար, սակայն Կիևը դանդաղեցնում է գործընթացը, իսկ եվրոպացի ներկայացուցիչները լիովին խոչընդոտում են»։

«Մենք լսել ենք այդ հայտարարությունները։ Ռուսաստանը պահպանում է իր հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ «իր համբերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ սպառվում է»։

«Կիևի կողմից գործընթացը արհեստականորեն դանդաղեցվում է։ Ոչ ոք չի ցանկանում խորանալ հակամարտության էության մեջ։ Եվրոպացիները միջամտում են հարցին. նրանք չեն պատրաստվում ուշադրություն դարձնել այս ճգնաժամի սկզբնական ​​պատճառներին, դրանով իսկ բացելով ճանապարհը արմատական ​​պատճառների լուծման ուղիների քննարկման համար։ Ռուսաստանը դեռևս բաց է և պատրաստ է երկխոսության»,- հավելել է Պեսկովը՝ համաձայնելով է այն թեզի հետ, որ բանակցային գործընթացում դադար է առաջացել։

«Այս դադարն ակնհայտ է։ Դուք տեսնում եք, որ ուկրաինական դիրքորոշման մեջ ճկունություն չկա, և Կիևի ռեժիմը պատրաստ չէ իսկապես լուրջ քննարկումներ սկսել։ Կան կոչեր անհապաղ հանդիպման, բայց, ավելի շուտ, սա ուղղված է նման կոչերի հուզական ազդեցությանը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով, որ եթե նման հանդիպումը տեղի ունենա «անպատրաստ կերպով, այն բացարձակապես անօգուտ կլինի։

«Եվ մենք, մեր հերթին, ասում ենք, որ նման հանդիպումները, ամենաբարձր մակարդակով ցանկացած շփում պետք է լավ նախապատրաստված լինեն, որպեսզի նման երկխոսության ընթացքում գրանցվեն այն զարգացումները, որոնք անհրաժեշտ է նախապես անել փորձագիտական ​​մակարդակով: Ո՛չ Կիևի ռեժիմը, ո՛չ էլ եվրոպացիները պատրաստ չեն դա անել», – հայտարարել է Պեսկովը։

Նա միաժամանակ նշել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը փաստացի ներգրավված է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։

«ՆԱՏՕ-ն կռվում է  Ռուսաստանի դեմ։ Սա ակնհայտ է և որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի», – ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ ներգրավվածությունը դրսևորվում է՝ «Կիևի ռեժիմին ուղղակի և անուղղակի աջակցություն ցուցաբերելով»։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ կասկած էր հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև ուղիղ բանակցությունների հնարավորության վերաբերյալ՝ նրանց անձնական թշնամանքի պատճառով։ Թրամփը ենթադրել էր, որ ինքը ստիպված կլինի բանակցել, և նշել էր, որ դա կարող է տեղի ունենալ «համեմատաբար շուտով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի