Ակնկալվում է Գյումրիից Իտալիա թռիչքների իրականացում․ Լուսինե Գևորգյան

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Հայաստանը բանակցում է նոր չվերթների բացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշել է, որ այդ բանակցությունների առանցքում նաև Գյումրիից չվերթների ավելացման հարցն է։

«Ինչպես գիտեք, շուտով Գյումրիից «Վիզ Էյր» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու դեպի Կիպրոս։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում այս ավիաընկերությունը կհայտնի նաև Գյումրիից դեպի Իտալիա թռիչքներ իրականացնելու մասին»,-ասել է Լուսինե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ բանակցում են նաև հայկական ավիափոխադրողի հետ, որպեսզի այն նույնպես Գյումրիից չվերթներ ունենա։ Լուսինե Գևորգյանն ընդծել է, որ Գյումրիից այս նոր չվերթներն ակտիվացնելու է Հայաստանի հյուսիսային հատվածը՝ Շիրակի մարզին հատուկ փորձառնություններով։

«Ակտիվ բանակցում ենք նաև Երևանից մի շարք այլ քաղաքներ նոր ուղղություններ բացելու հարցի շուրջ։ Մասնավորապես Երևան-Լոնդոն ուղղությամբ թռիչքներ իրականացնելու հարցն է մեր օրակարգում։ Դրանից բացի, եվրոպական այլ ուղղություններ ևս»,- ասել է Լուսինե Գևորգյանն՝ ընդգծելով, որ տարվում են աշխատանքներ հեշտացնելու ոչ միայն Հայաստանից, այլև դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների հնարավորությունները։