Թրամփն առաջին անգամ Ռուսաստանը կոչել է «ագրեսոր»

Լուրեր

04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես Ռուսաստանն անվանել է «ագրեսոր» Ուկրաինայի դեմ պատերազմում՝ ի ցույց դնելով իր դիրքորոշման կոշտացումը Մոսկվայի նկատմամբ, գրում է POLITICO-ն։

Անդրադառնալով ուկրաինացի և ռուս զինվորների կորուստներին՝ Թրամփը կիրակի օրը լրագրողներին ասել է. «Այս շաբաթ երկու երկրներից  զոհվել է 8000 զինվոր։ Ռուսաստանից մի փոքր ավելի շատ, երբ դու ագրեսոր ես, ավելի շատ ես կորցնում»։

Թրամփը նախկինում հրաժարվել էր դատապարտել Մոսկվային ներխուժման համար, իսկ նրա վարչակազմը փետրվարին, փաստորեն, հայտնվել էր Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հետ նույն ճամբարում՝ մերժելով ՄԱԿ-ի բանաձևը, որը աջակցում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և դատապարտում Մոսկվային։

ԱՄՆ-ն նաև դեմ էր արտահայտվել նաև փետրվարին G7-ի հայտարարությանը, որում Ռուսաստանը «ագրեսոր» էր անվանվում։ Թրամփը ապրիլին մեղադրել էր Ուկրաինային պատերազմի համար․ «Դուք պատերազմ չեք սկսում ձեզնից 20 անգամ մեծ մեկի դեմ և հետո հույսը դնում, որ մարդիկ ձեզ հրթիռներ կտան»։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Թրամփի դիրքորոշումը Կրեմլի նկատմամբ փոխվել է ամռան ընթացքում, քանի որ նրա վարչակազմը մեծացնում է ճնշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, քանի որ Ռուսաստանի նախագահը խոչընդոտում է Թրամփի ջանքերը՝ միջնորդելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ խաղաղության ուղիղ բանակցություններին։

«Ես կանխեցի յոթ պատերազմ, և կարծում էի, որ սա հեշտ կլինի ինձ համար, բայց սա դժվար ստացվեց», – կիրակի օրը ասել է  Թրամփը՝ անդրադառնալով ռուսական ներխուժմանը:

«Կարծում եմ՝ ես պետք է ամբողջ խոսակցությունը վարեմ: Նրանք (Զելենսկին և Պուտինը) ատում են միմյանց: Նրանք այնքան են ատում միմյանց, որ չեն կարողանում շնչել»,-նշել է նա։

Քանի որ Թրամփի կոշտ դիրքորոշումը չի կարողանում Պուտինին ստիպել նստել Զելենսկու հետ բանակցությունների սեղանի շուրջ, ԱՄՆ վարչակազմը բախվում է Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու ավելի ու ավելի շատ կոչերի: Կիրակի օրը Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է դա անել, բայց միայն այն բանից հետո, երբ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթ գնելը և խստացնի իր սեփական պատժամիջոցների ռեժիմը։

Չնայած Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրները իր «ընկերներն» են, նրանք դեռևս «նավթ են գնում Ռուսաստանից: Նա նշել է՝ չի  ուզում, որ նրանք նավթ գնեն և նրանց կողմից կիրառվող պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն»։

Հունգարիան և Սլովակիան ԵՄ-ի կողմից ռուսական էներգակիրների հիմնական գնորդներն են և դեմ են արտահայտվել Եվրահանձնաժողովի կողմից դրանց փուլային չեղարկման ջանքերին։

Ուրբաթ օրը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը POLITICO-ին ասել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է «դուրս մղել ռուսական ողջ գազը»՝ հավելելով.

«Որքան շատ մենք կարողանանք խեղդել Ռուսաստանի կարողությունը ֆինանսավորելու այս մարդասպան պատերազմը, այնքան լավ մեզ բոլորիս համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի