Նոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից այլ նկարներ չեն լինելու, այդ թվում՝ Արարատ լեռը․ Թորոսյան

Լուրեր

04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանահատման կնիքների նոր ձևին։

«Որոշ ընդդիմադիր շրջանակներ նոր տեղեկատվական գրոհ են սկսել նախորդ հինգշաբթի օրը կառավարության կողմից ընդունված մի որոշման վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևը։

Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում։

Նոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։ Իսկ որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։

Կից տեղադրում եմ որոշումով սահմանված կնիքների նոր ձևերը, ինչպես նաև իմ անձնագրի մեջ առկա տարբեր երկրների կնիքները, որպես ապացույց վերևում ասվածի։ Վստահ եմ, ձեզնից շատերը նույնպես ունեն այլ երկրների սահմանահատման կնիքներ իրենց անձնագրերում», – գրառման վերջում նշել է Թորոսյանը։