Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքին՝ հեծանիվով ուղեկցելով մրցաշարի մասնակիցներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.07.2026 | 19:50
Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպա, որը համակարգում է Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ․ ՆԳ նախարար
30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին, որն անցկացվել է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում: Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է հեծանվավազքին՝ հեծանիվով ուղեկցելով մրցաշարի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Մրցաշարն անցկացվել է 3 փուլով: Համայնքային փուլում դպրոցականները հաղթահարել են 25, մարզային փուլում՝ 30 կմ մրցատարածություն: Եզրափակիչ փուլին մասնակցել են մարզային փուլում 1-ին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր մարզից ընդամենը 6 աշակերտ, ֆիզկուլտուրայի 2 ուսուցիչ և յուրաքանչյուր մարզից 1 ներկայացուցիչ: Մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի 4214 աշակերտ: Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով. մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը. 1-ին տարիքային խումբ՝ 7-9-րդ դասարանների աշակերտներ (թիմի կազմում՝ 1 տղա, 1 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ), 2-րդ տարիքային խումբ՝ 10-12-րդ դասարանների աշակերտներ (թիմի կազմում՝ 2 տղա, 2 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ):

Եզրափակիչ փուլից հետո, տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 7-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան առաջին հիմնական դպրոցն է, երկրորդ տեղում՝ Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցը և երրորդ տեղում՝ Տավուշի մարզի Սև քարի միջնակարգ դպրոցը: 10-12-րդ դասարանների մրցաշարում առաջին տեղում Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցն է, երկրորդ տեղում՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 5 ավագ դպրոցը, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզի Պեմզաշենի միջնակարգ դպրոցը:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4․000․000 դրամով, 2-րդ տեղը՝ 2․500․000 դրամով, 3-րդ տեղը՝ 1․500․000 դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 1-ին տեղ՝ 700․000 դրամ, 2-րդ տեղ՝ 500․000 դրամ և 3-րդ տեղ՝ 300․000 դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100․000-ական դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական դրամ։

Պարգևատրման արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին հեծանվավազքի մրցաշարի անցկացման կապակցությամբ, ընդգծել, որ մրցաշարն անցկացվում է արդեն երկրորդ տարին և ուրախությամբ արձանագրել, որ բոլոր դպրոցների համար ձեռք բերված հեծանիվները ծառայում են իրենց նպատակին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, խորքային նպատակը և՛ դպրոցականների շրջանում, և՛ ընդհանրապես առողջ ապրելակերպն է, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը, ընդհանրապես՝ մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը սերմանելն է:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև վերանորոգված ճանապարհներին, ընդգծել, որ Սևանի շուրջ ճանապարհն այս տարիների ընթացքում վերանորոգվել և հիմնանորոգվել է, նշել, որ իհարկե, դեռ կան լուծելու խնդիրներ, սակայն ընդհանուր առմամբ, Սևանի ենթակառուցվածքն էականորեն պատրաստ է զբոսաշրջային հոսքեր ընդունել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բնապահպանական հարցերին, նշել, որ զբոսաշրջության ակտիվացմանը զուգահեռ պետք է նաև ուշադիր լինել, որ այդ ակտիվությունը չվնասի բնությունը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին և հաջողություն մաղթել Վարչապետի գավաթի մյուս մրցաշարերում, ընդգծել, որ դպրոցականների շրջանում նախատեսվում է նաև վոլեյբոլի մրցաշարի անցկացում: Վարչապետը նշել է, որ չնայած Վարչապետի գավաթը մեկնարկել է վազքի մրցաշարով, սակայն «300 դպրոց» ծրագրի շրջանակում դպրոցներում ստեղծված հնարավորությունները թույլ են տալիս անցկացնել նաև վոլեյբոլի և բասկետբոլի մրցաշարեր, իսկ ավելի ապագայում՝ նաև լողի մրցաշար: