ՖԻՖԱ-ն փոխում է կանոնները․ ֆուտբոլում միջազգային դադարների նոր ձևաչափ կկիրառվի

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՖԻՖԱ-ն որոշել է հաջորդ մրցաշրջանից սկսած փոխել հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային խաղային օրացույցի ժամկետները։ Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների դադարները կմիավորվեն ու կվերածվեն մեկ ընդմիջման՝ երեքշաբաթյա ժամկետով։ Այս մասին armsport-ի փոխանցմամբ հայտնում է ElDesmarque-ը։

Այս փոփոխության արդյունքում 2026 թվականի առաջին միջազգային դադարը կկայանա սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 6-ը։ Այն կտևի 16 օր, և յուրաքանչյուր հավաքական այդ ընթացքում կանցկացնի առավելագույնը չորս խաղ՝ ներկայիս երկուսի փոխարեն։

Նոյեմբերյան դադարը կպահպանվի ներկայիս ձևաչափով՝ 9 օր (2026 թվականի նոյեմբերի 9–17-ը), որի ընթացքում յուրաքանչյուր թիմ կանցկացնի երկու խաղ։ Նույնը կգործի նաև 2027 թվականի մարտին նախատեսված դադարի դեպքում։

Նշվում է, որ ձևաչափը հաստատվել է մինչև 2030 թվականը և կգործի արդեն հաջորդ տարվանից։