ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ․ սրանք եղել են ինադու ընդդիմություն, մեզ հիմա պետք է գաղափարական ընդդիմություն․ Անուշ Սեդրակյան

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

2018 թվականի հոկտեմբերին կայացած  ՏԻՄ ընտրություններում ձևավորվեց մի հետաքրքիր պատկեր․այս ընտրություններն ավելի արդար էին, իսկ ինչ վերաբերում է այս և նախորդ ընտրությունների տարբերությանը, ապա դրանցից պետք է առանձնացնեմ հետևյալը․ հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրության քաղաքական ներկապնակն ավելի գունեղ էր։ Այս ամենով հանդերձ, պետք է նշեմ, որ այս վերջին ընտրությունների ժամանակ կրկին ականատես չեղանք գաղափարների և ծրագրերի մրցակցության։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ շեշտելով, որ ժամանակն է անցնել հեղափոխության երկրորդ փուլին և սկսել ծրագրերի իրականացման գործընթաց։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ ստեղծված պատկերին, Սեդրակյանը նշեց, որ այն տապալվել է բոլոր խմբակցությունների համատեղ գործունեության արդյունքում, հետևաբար, անհրաժեշտ է միասնական չափանիշներ կիրառել բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։

«Միասնական չափանիշ է մեզ պետք․ օրինակ՝ կամ պետք է բոլոր նախկին կոալիցիաները դեմոնիզացվեն, կամ՝ համաներվեն, կամ բոլոր օլիգարխները ենթարկվում են պատժի, կամ՝ համաներվում են․ պետք է կիրառել այդ չափանիշը, որը հետագայում կդառնա ուղղորդող պետական ծրագրի իրականացման ժամանակ, քանի որ, երբ հեղափոխական իշխանությունը դառնա պետական իշխանություն, պետք է սկսի երկրի պետականաշինությունը»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Անդրադառնալով քաղաքական կյանքի մաս կազմող ընդդիմության անհրաժեշտությանն էլ՝  Սեդրակյանը հավելեց, որ հեղափոխությունից հետո պետք է լինի  գաղափարական ընդդիմություն. «ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ․ սրանք եղել են ինադու ընդդիմություն, այսուհետ մեզ պետք է գաղափարական ընդդիմություն»։