ԱՄՆ-ն կտա ՀՀ-ին 145 մլն դոլար, դա դեռ սկիզբն է, էլի ֆինանսական ներդրումներ կլինեն՝ «Թրամփի ուղին» կառուցելու․ Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար, ՔՊ վարչության անդամ Գևորգ Պապոյանը Factor TV-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվելիք 145 միլիոն դոլարը միայն սկիզբն է՝ ավելի լայն ֆինանսական ներդրումներ սպասվում են «Թրամփի ուղու» կառուցման համար․ «ԱՄՆ-ից մեզ տրված 145 միլիոնը դեռ սկիզբն է, լինելու են էլի ներդրումներ՝ այս ուղին կառուցելու համար»։
Նա նաև շեշտել է ամերիկյան ներդրումային ներկայության անվտանգության նշանակությունը՝ նշելով, որ «ԱՄՆ-ի գալը անվտանգության տարր է Հայաստանի համար. Թրամփի ուղին վտանգող ցանկացած բան՝ ԱՄՆ-ի շահերը կոտնահարի»։
Պապոյանը քննադատել է ընդդիմությանը՝ նախկինում առաջ քաշած կանխատեսումների համար. «Ամո՛թ է, խայտառակ եղավ ընդդիմությունը. նրանք ասում էին՝ Հայաստանը կկործանվի, եթե համաձայնագիրը ստորագրվի, բայց ՀՀ շահը պաշտպանված է»։
Նա հերքել է նաև այն պնդումները, թե ապաշրջափակումից միայն Թուրքիան ու Ադրբեջանն են շահում․ «Խղճուկ մեղադրանք է՝ թե Հայաստանը ոչինչ չի ստանում ապաշրջափակումից։ Դա ճիշտ չէ»։ Նախարարը թվարկել է կոմունիկացիոն և առևտրային այն զարգացումները, որ իր հաշվարկով՝ հաջորդելու է ապաշրջափակմանը։
Բնութագրելով գործընթացը՝ նա հակադարձեց «թրքացման» պնդումներին․ «Սա թրքացում չէ՝ հայաստանացում է. Հայաստանը անկախ երկիր է դառնում, ու մենք հարևանների հետ կարգավորման ենք գնում։ Այդ գործակալները պայքարում են Հայաստանի դեմ. նրանց փող են տալիս, որ Հայաստանը անկախ չլինի, նրանք դեմ են խաղաղությանը։ Հայաստանը այլևս չի լինի, եթե «ազգային ուժերը» գան իշխանության. նրանք ուզում են պատմական Հայաստանը հետ բերել, բայց 1920-ին դա ունեցանք և կորցրինք»։
Պապոյանը հույս հայտնեց նաև, որ ԱՄՆ-ի դերակատարմամբ հնարավոր կլինի առաջ տանել Թուրքիայի հետ սահմանը բացելու հարցը. «Հույս ունենք՝ ԱՄՆ-ի ներգրավումը կօգնի Թուրքիայի հետ սահմանը բացել. նախկինում խնդրում էինք խղճալ, հիմա ասում ենք՝ եկեք փող աշխատենք»։
Նախարար Պապոյանն ասաց՝ խաղաղության հաստատման արդյունքում Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ կլինեն. «ՀՅԴ-ն վերանալու է, երբ խաղաղություն հաստատվի. նրանք կան միայն այն պայմաններում, երբ կա հայրենազուրկ հայ, երբ ՀՀ տարածքը գրավված է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան