Հայաստանը վերականգնում է բարձր տեխնոլոգիական արտադրության առաջատարի իր ֆունկցիան. Պուտինի խորհրդական

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

ԵԱխնիկայի արտադրության առաջատարի իր դիրքերը, որոնք կային դեռ ԽՍՀՄ տարիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:

«Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հնարավորությունները ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ընդհանուր շղթայում ներգրավվելու ուղղությամբ»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ Գլազևը նախ ուրախություն հայտնեց, որ վերջապես քննարկվում են ԵՏՄ-ում տեխնոլոգիական զարգացման, արդյունաբերական կոոպերացիաների հարցերը:

«Ստեղծելով ընդհանուր շուկա մեր երկրների միջև՝ մենք հիմա պետք է հոգ տանենք այն մասին, որ այդ ընդհանուր շուկայում լինեն մեր ապրանքները: Ընդ որում, խոսքը ոչ միայն պարենային ապրանքների մասին է, այլև, առաջին հերթին, բարձր ավելացված արժեքով տեխնոլոգիական ապրանքների: Հայաստանն այս առումով իրավամբ համարվում է հետխորհրդային տարածքի բարձր զարգացած պետություն, որտեղ երկար տասնամյակների ընթացքում ձևավորվել է սարքավորումների, հաշվարկային տեխնիկայի արտադրության, բարդ, բարձր տեխնոլոգիական մեքենաշինության բազան: Եվ դեռ խորհրդային տարիներին հայկական տնտեսության՝ արտադրությունը եզրափակողի դերը հիմնված էր ահռելի կոոպերացիայի վրա, որին մասնակցում էին բարդ ապրանքներ արտադրող հարյուրավոր ու անգամ հազարավոր ձեռնարկություններ: Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանի այդ մասնագիտացումն այսօր վերականգնվում է»,- նշեց ՌԴ նախագահի խորհրդականը:

Նա փաստեց, որ հայկական ընկերություններն ակտիվորեն համագործակցում են «Ռոստեխ» կորպորացիայի հետ, որը միավորում է Ռուսաստանի բազում բարձր տեխնոլոգիական մեքենաշինական ընկերություններ և ՌԴ տնտեսության տեխնիկա-տնտեսական զարգացման ֆլագմանն է:

«Եվրասիական միության հսկայական շուկան, որտեղ Հայաստանը շատ ավանդական գործընկերներ ունի արտադրական կոոպերացիայի առումով, համոզված եմ, մեծ հնարավորություններ կտա հայկական տնտեսության աճի համար: Այս ֆորումի ընթացքում մենք ականատես ենք լինում շփումների, այստեղ են «Ռոստեխի», Ռուսաստանի արդյունաբերության հիմնադրամի ներկայացուցիչները՝ հենց կոոպերացիան ընդլայնելու և Հայաստանի տնտեսության համար ավանդական՝ բարդ սարքավորումների և հաշվարկային տեխնիկայի արտադրության առաջատարի ֆունկցիան վերականգնելու նպատակով»,- ընդգծեց Գլազևը:

Նա նշեց, որ ֆորումի ընթացքում խոսվել է նաև արդյունաբերության զարգացման հիմնադրամի մասին, գործում է Եվրասիական զարգացման բանը, սակայն անհրաժեշտ է զգալիորեն մեծացնել այդ ինստիտուտների հզորությունը, դարձնել դրանք ավելի բազմազան, որովհետև որքան շատ նման հիմնադրամներ լինեն, այնքան լավ: