Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը, պատասխանել ՆԱՏՕ դեսպաններին հետաքրքրող հարցերին։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից փոխանցում են, որ նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև անդամ երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին և այդ ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքներին: Քննարկվել են առկա հնարավորությունները:

«Որպես տարածաշրջանում խաղաղության հաստատումն արձանագրող կարևորագույն իրադարձություն՝ նախարար Միրզոյանը նշել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ներկաներին տեղեկացնելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող քննարկումների մասին:

Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է աշխարհում դինամիկ զարգացող պայմաններում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ու դիմակայունության ամրապնդման, Հարավային Կովկասում կայունության, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման ՀՀ տեսլականը»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՆԱՏՕ դեսպաններին հետաքրքրող հարցերին:

Նաև հաղորդվում է, որ ներկաները մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների շուրջ: