Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ հարաբերությունների խորացումը. Նարեկ Բաբայան

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

«Հայաստանը կարեւորում է Թաիլանդի հետ հարաբերությունների խորացումը: Միջխորհրդարանական համագործակցությունը կարեւոր մեխանիզմ է տարբեր մակարդակներում կապերի ամրապնդման համար: Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան-Թաիլանդ բարեկամական խումբը եւ թաիլանդական կողմից փոխադարձ քայլը՝ բարեկամական խմբի ձեւավորումը, անշուշտ, կնպաստի երկխոսության ակտիվացմանը ոչ միայն երկկողմ հարթակներում, այլեւ՝ ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցությանը: Մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր գործադրել հաղորդակցության ակտիվացման ուղղությամբ»,- այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Թաիլանդ բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը Թաիլանդի ԱԳ նախարարության պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

«Սա մեր առաջին այցն է Հայաստան: Տպավորված ենք Հայաստանով»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ասել է Թաիլանդի Թագավորության ԱԳՆ եվրոպական հարցերի վարչության գլխավոր տնօրեն Կրոնգկանիթ Ռաքչարեոնը: Նա գոհունակություն է հայտնել այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկված հարցերի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկկողմ քաղաքական տնտեսական կապերի զարգացումը, ընդգծվել, որ առկա է չիրացված մեծ ներուժ:

Նարեկ Բաբայանի դիտարկմամբ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, առեւտրի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում կարող է ամուր հիմքեր ստեղծել երկկողմ հարաբերություններում: Բարեկամական խմբի ղեկավարը խոսել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին՝ ընդգծելով, որ ակնկալվում է էապես բարձրացնել մատուցվող բարձրագույն կրթության ծառայությունների որակը, ապահովել կրթական գործընթացի անմիջական կապը մրցունակ գիտական հետազոտությունների հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրին:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Ալխաս Ղազարյանն ու Հայկ Ցիրունյանը: Բարեկամական խմբի անդամները եւս ընդգծել են արդյունավետ բազմոլորտ համագործակցության կարեւորությունը: