Արցախը լուծարել եք, դրոշները բերել եք դրել էդտեղ ո՞ր ինչ․ Հովհաննիսյանն՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Արցախը լուծարել եք, դրոշները բերել, դրել եք էդտեղ, որ ի՞նչ»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը Արթուր Հովհաննիսյանը։

Իշխանական պատգամավորն այնուհետև շարունակեց․ «Եկել ասում եք՝ վերադարձ: Ձեր առաջարկը ո՞րն է: Ձեր կողմից այս տեքստը ասելը ահավոր է, դուք մարդիկ եք, որոնք թույլ չեն տվել, որ ԼՂ հայ ժողովուրդը բանակցի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա ոչ թե վերադառնա, այլ մնա: Մնա ու չանցնի այս դժոխային վիճակի միջով, մնա իր հողում: Ինքնորոշում եք խոսում, խառը բաներ եք խոսում, էդ ամենի պայմանավորվածության հնարավորության դուռը դուք փակել եք Ղարաբաղի ժողովրդի համար: Չե՞ք ուզում Ղարաբաղի ժողովրդին ասեք՝ մենք գետինն ենք մտնում, որ թույլ չենք տվել ձեզ բանակցել ձեր իրավունքների համար»։

ՔՊ խմբակցության քարտուղարը մարտահրավեր նետեց ընդդիմադիրներին՝ ասելով, «թե այն տեքստերը, որոնք նրանք ասում են ԱԺ ամբիոնից, գնան ու ասեն ՀՀ քաղաքներում, մարզերում ու կենտրոնական հրապարակներում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան