Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ու Լեհաստանի ԱԳ նախարարը ժամանել են Կիև

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

Այսօր Կիև են ժամանել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Արքայազն Հարրին ժամանել է Ուկրաինայի կառավարության հրավերով՝ նշելով, որ ցանկանում է անել «հնարավոր ամեն ինչ»՝ պատերազմում վիրավորված հազարավոր զինվորների ապաքինմանը նպաստելու համար։

Ուկրաինայի մայրաքաղաք կատարած ուղևորության ընթացքում նա և իր Invictus Games հիմնադրամի թիմը նախատեսում են  վիրավորների վերականգնմանը նպաստող նոր նախաձեռնություններով հանդես գալ։ Բացի այդ՝ Կիևում այցով գտնվում է նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ողջունել է Սիկորսկուն Կիևում։

«Բարի գալուստ Կիև, Ռադեկ։ Ես ուրախ էի այսօր առավոտյան Կիևի երկաթուղային կայարանում հանդիպել Լեհաստանի ԱԳ  Ռադոսլավ Սիկորսկու և ամերիկացի լրագրող ու պատմաբան Էնն Էփլբաումի հետ։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ահաբեկչության սրման և Լեհաստանի դեմ սադրանքների ֆոնին մենք ամուր կանգնած ենք միասին։ Այսօր մենք կանցկացնենք բովանդակալից բանակցություններ մեր ընդհանուր անվտանգության, Ուկրաինայի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության, ինչպես նաև Մոսկվայի վրա ճնշման վերաբերյալ։ Ես շնորհակալություն եմ հայտնում Լեհաստանին իր առաջնորդության և աջակցության համար»,- գրել է նա իր սոցցանցերում։

Միևնույն ժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Իվետ Քուփերը կժամանի Կիև ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին։ Սա նրա առաջին արտասահմանյան այցը կլինի նշանակումից հետո։ Քուփերը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա կհաստատի Մեծ Բրիտանիայի հանձնառությունը Ուկրաինան ռուսական ագրեսիայից պաշտպանելու հարցում։

Հավելենք, որ նախօրեին էլ Կիև էր ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի