ՀՀ-ն վերջին տարիներին ՌԴ «կրտսեր եղբորից» գործընկերոջ է վերածվել․Վահագն Խաչատուրյան

Լուրեր

25.08.2026 | 11:13
Կասկադի հարևան տարածքից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
Բոլորը

Վերջին տարիներին Հայաստանը հասել է նրան, որ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները դարձրել է իսկապես գործընկերային։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այս պահին Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորովին այլ են՝ գործընկերային հարաբերություններ, իրականում՝ գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի հետ։  Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե ավագ-կրտսեր եղբոր վերաբերմունք է, այլ պարզապես գործընկերային հարաբերություններ։ Այն, ինչին մենք հասնում էինք վերջին չորս տարիների ընթացքում, իրականության մեջ է», – ասել է Խաչատուրյանը։

ՀՀ նախագահի խոսքով՝ Երևանը ցանկանում է, որ «ռուս գործընկերները հաշվի առնեն Հայաստանի իշխանությունների ինքնուրույն  որոշումները»։

«Հայկական իշխանությունները աշխատում են Հայաստանի բնակիչների, Հայաստանի Հանրապետության բարեկեցության, բարգավաճման և այլնի համար։ Դրա համար ՀՀ կառավարությունը, իշխանությունները իրենք պետք է որոշեն, թե ում հետ, ինչպես առևտուր անել, աշխատել, դիվանագիտական ​​հարաբերություններ ունենալ»,- ընդգծել է Խաչատուրյանը։

Նա ընդունել է, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, բայց կարծիք հայտնել, որ ՌԴ-ն ևս «տնտեսական առումով  կախված է» ՀՀ-ից։

Հարցազրույցում Հայաստանի նախագահը նաև արձագանքել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերին, որը հայտարարել էր, որ Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև, և երկու աթոռներին միաժամանակ նստել հնարավոր չի լինի։

Խաչատուրյանը նշել է, որ հանրապետությունը պահպանում է պայմանները թե՛ ԵՏՄ-ի շրջանակներում, թե՛ Եվրամիության հետ հարաբերություններում, և մինչ օրս այս ոլորտներում որևէ խնդիր չի առաջացել։

Օվերչուկը ավելի վաղ  հայտարարել էր, որ Հայաստանի եվրաինտեգրումը կարող է հանգեցնել նրա օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար: Նա նաև նշել էր, որ Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշել ԵՄ-ի հետ ինտեգրման հեռանկարները, սակայն «Երևանը պետք է հասկանա, որ դա կնշանակի նոր սակագնային ռեժիմ Ռուսաստանի հետ առևտրում»:

Վահանգն Խաչատուրյանը նաև քննադատել է ռուսական լրատվամիջոցներում երկկողմ հարաբերությունների բնույթը խեղաթյուրող մեկնաբանությունների ներկայացումը: «Ինչո՞ւ ընդհանրապես խոսել այդ մասին: Ինչո՞ւ ընդհանրապես հարցը այդքան կտրուկ բարձրացնել», – ասել է ՀՀ նախագահը։

Բացի այդ՝ հարցազրույցում Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները կապված չեն Ադրբեջանի պահանջների հետ։

«Ո՛չ, սա չի վերաբերում (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի պահանջներին, դա նրանց չի վերաբերում», – ասել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունը մտադիր էր փոխել սահմանադրությունը 2018 թվականին իշխանության գալուց հետո։

«Ընդհանուր առմամբ, իշխանությունները ցանկանում էին փոխել սահմանադրությունը այս բոլոր իրադարձություններից առաջ՝ նկատի ունեմ 2018 թվականից հետո իշխանության եկած իշխանությունները, դա  քննարկվում էր անմիջապես դրանից հետո, և նույնիսկ ստեղծվեց հանձնաժողով, մարդիկ սկսեցին աշխատել, քննարկել: Սա կապված չէ  խաղաղության պայմանագրի հետ, առանց դրա՝ մեզ պարզապես անհրաժեշտ էր փոխել սահմանադրությունը։ Սկզբունքորեն, այս սահմանադրությունը ստեղծվել է, ըստ էության, մեկ անձի՝ վարչապետի համար», – ասել է Խաչատուրյանը։

Ըստ նրա՝ փոփոխությունները չեն արվել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի և հետագա իրադարձությունների պատճառով։

Նախագահն ընդգծել է, որ  նույնիսկ մեծ ցանկության դեպքում, Հայաստանի գործող իշխանությունները չեն կարողանա փոփոխություններ կատարել սահմանադրությունում մինչև 2026 թվականի հունիսին նախատեսված հաջորդ խորհրդարանական ընտրությունները, քանի որ չեն հասցնի կազմակերպել հանրաքվե և դրա հետ կապված գործընթացները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի