Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսայի ռեստորանները

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների լարվածության ֆոնին՝ Մոսկվայի «Ավիապարկ» առևտրի կենտրոնում փակվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի Forte Bello, Zafferano և «Էդոկո» ռեստորանները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Agalarov Development-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ տելեգրամ ալիքները հայտնել էին «Ավիապարկ» առևտրի կենտրոնում երեք ռեստորանների փակման մասին։

«AgalarovRest-ի ներկայիս ռազմավարության շրջանակներում ընկերությունը առևտրի կենտրոններում տեղակայված օբյեկտներից իր ուշադրությունը տեղափոխում է ինքնուրույն նախագծերի վրա»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Agalarov Development-ից։

NF Group-ի մանրածախ անշարժ գույքի դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Եվգենյա Խակբերդիևան նշել է, որ Էմին Աղալարովի ռեստորանները փակվել են ոչ միայն «Ավիապարկում»․ այլև այլ վայրերում: Նրա խոսքով՝ հիմնական պատճառը կապված է հաստատությունների արդյունավետության անկման հետ։

«Այդ ռեստորանները աշխատում էին միջին և բարձր  հատվածներում, որտեղ հյուրերը սպասում են կոնցեպտների, սպասարկման և ճաշացանկի պարբերաբար թարմացումների: Սակայն վերջին տարիներին դա տեղի չի ունեցել, ուստի նախագծերը օրինաչափորեն ավարտվեցին, չնայած դրանք տևեցին ավելի երկար, քան շատ մրցակիցներ», – ասել է Խակբերդիևան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Հավելենք, որ երգիչ ու գործարար Էմին Աղալարովը  ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր Արազ Աղալարովի որդին է։  Էմին ԱղալարովըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է։ Նրանք ունեն երկու որդի և մեկ որդեգրված դուստր։ Այժմ Էմինը ավելի ատիվ  բիզնես գործունեություն  է ծավալում Ադրբեջանում։

Ի դեպ, ավելի վաղ էլ տեղեկություններ էին տարածվել, որ ՌԴ-ում քրեական հետապնդման լուրերի ֆոնին Արազ Աղալարովը Բաքու է ժամանել։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ի  պատասխան՝ Ադրբեջանի իշխանություններն էլ Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել 10-ից ավելի ռուսների, խուզարկություններ են անցկացրել «Sputnik Ադրբեջանի» խմբագրությունում և կալանավորել խմբագրության երկու անդամի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի