Դավիթ Տոնոյանը գլխով է պատասխանատու Գևորգ Հարոյանի մահվան համար․ Ժաննա Ալեքսանյան

Լուրեր

10.03.2026 | 13:00
Արարատի և Կոտայքի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
10.03.2026 | 12:50
Բացահայտվել է մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը․ ՔԿ
10.03.2026 | 12:41
Թրամփը խոստացել է ընդունել Իրանի դպրոցի վրա հարձակման հետաքննության ցանկացած արդյունք
10.03.2026 | 12:34
Ամերիկայի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ
10.03.2026 | 12:25
Թրամփը հայտարարել է պատերազմը «շուտով» ավարտելու մասին // Փաշինյանը Ֆրանսիայում է․ ԼՈՒՐԵՐ
10.03.2026 | 12:17
ՔԿ-ն 2025-ին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական  վարույթ է քննել  
10.03.2026 | 12:04
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են 100 դոլարից
10.03.2026 | 11:55
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի և Ուկրաինայի պատերազմների դադարեցման հարցը
10.03.2026 | 11:46
«Արմավիր» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք խուզարկություն են կատարել
10.03.2026 | 11:33
Թրամփը սպառնում է Իրանին «աննախադեպ ուժով», եթե այն արգելափակի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով
10.03.2026 | 11:28
Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ ՀՀ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու համար․ՀՀ Արտաքին հետախուզական ծառայություն
10.03.2026 | 11:18
ՔԿ-ում 2025-ին ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ  2.398 քրեական վարույթ է քննվել 
10.03.2026 | 11:06
ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում
10.03.2026 | 10:50
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10.03.2026 | 10:48
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից ու չի մեկնի Թուրքիա
Բոլորը

Հեղափոխության ընթացքում բանակում տեղի են ունեցել մահվան դեպքեր, որոնք բոլորը որակված են որպես ինքնասպանություններ: Այս մասին այսօր «Մարդու իրավունքների վիճակը բանակում 2018 թ.» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Վերջինս նշեց, որ ամբողջ ժողովուրդը մասնակցել է հեղափոխությանը, և իրավացիորեն կարող է պահանջել բանակին առնչվող խնդիրների լուծում, քանի որ ակնհայտ է, որ բանակում առկա խնդիրներին լուծումներ այդպես էլ շարունակում են չտալ։

Ժաննա Ալեքսանյանը քննարկման ընթացքում առանձացրեց հոկտեմբերի 1-ին բանակում ինքնասպան եղած զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան դեպքը։

«Անձը մեկնում է բանակ՝ իր պարտքը կատարելու, և ծնողներին վերադարձնում են դիակները՝ ինքասպանության որակումով»,- ասաց իրավապաշտպանը՝ մանրամասներ ներկայացնելով ինքնասպանությունից առաջ զինծառայողի և նրա մոր խոսակցությունից։

«Գևորգ Հարոյանը  բանակում եղել է  վատ վիճակում, նրա մահվանից մեկ օր առաջ ծնողը գնացել է նրան այցելության, Գևորգը չի թաքցել, որ դժոխքում է ծառայում, ոչ թե զորամասում, բողոքել է, որ իր նկատմամբ վատ մթնոլորտ կա ստեղծված, եղել է կապտուկներով։ Հիմա հարց է առաջանում՝ եթե զինվորը զորամասում ծառայում է կապտուկներով, այդ զորամասի հրամանատարական կազմն ի՞նչ է անում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Վերջինս նշեց, որ զինվորի մահվանից հետո իրենք չեն տեսնում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրապարակային ելույթն ու ներողությունը։

«Նա գլխով պատասխանատու է այդ ամենի համար, սակայն իր կողմից քար լռություն է։  Բանակի ղեկավարությունը պետք է վերլուծական կենտրոն բացի և տեսնի՝ ինչո՞ւ են զինվորները ինքնասպանություն գործում․ չէ՞ որ նորմալ պայմաններում զինվորն ինքնասպան չի լինումի։ Պաշտպանության նախարարությունը պետք է հանդես գա հայտարարությամբ»,- ասաց Ալեքսանյանը՝ շեշտելով, որ եթե անգամ Գևորգ Հարոյանն ինքնասպան է եղել, միևնույնն է, դրա պատասխանատվությունը կրում է Պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 1-ին, ժամը 10:50-ի սահմաններում, Արցախի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում, տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այս հայտարարության մեջ տեղ գտած՝  ինքն իրեն վնասվածք հասցնելու հետ,  զինվորի ծնողները համաձայն չեն: Նրանց պնդմամբ` զինվոր Գևորգ Հարոյանին նախ դաժանաբար ծեծել են, հետո՝ սպանել: