Թուրքիան և Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ին զգուշացրել են անխուսափելի սպառնալիքի մասին՝ նախքան Իսրայելի կողմից Կատարի վրա հարձակումը

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Թուրքիան և Եգիպտոսը զգուշացրել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին խստացնել անվտանգությունը Դոհայում Իսրայելի կողմից օդային հարվածից մի քանի շաբաթ առաջ իրենց հանդիպումների ժամանակ։ Այս մասին  հաղորդել է The Wall Street Journal-ը, փոխանցում է Turkish Minute-ը։

Իսրայելի ռազմական ինքնաթիռները երեքշաբթի օրը հարվածել էին Դոհայի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի  կողմից վերահսկվող բնակելի շենքին, ինչը Իսրայելի կողմից Կատարի տարածքում պաշտոնապես ճանաչված առաջին հարձակումն է։

Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թույլատրել է գործողությունը երեքշաբթի կեսօրին, այն բանից հետո, երբ անվտանգության ղեկավարները ներկայացրել են ՀԱՄԱՍ-ի  բարձրաստիճան առաջնորդներին թիրախավորելու հնարավորությունը։ Առնվազն 10 իսրայելական կործանիչներ հեռահար զինամթերք են արձակել Կատարի օդային տարածքից դուրս՝ հարվածելով այն շենքին, որտեղ հավաքվել էին ՀԱՄԱՍ-ի առաջնորդները։

WSJ-ն, հղում անելով իսրայելցի և արաբ պաշտոնյաներին, նշել է, որ հանդիպումը հրավիրվել է հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի կողմից ներկայացված ԱՄՆ-ի նոր հրադադարի և պատանդների ազատ արձակման առաջարկը քննարկելու համար։

Նշվում է, որ ներկաների թվում են եղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներ Խալիլ ալ-Հայյան և Զահեր Ջաբարինը, չնայած ՀԱՄԱՍ-ը հետագայում հայտարարել է, որ իր բարձրաստիճան ղեկավարությունը ողջ է մնացել հարվածից, մինչդեռ հինգ ցածրաստիճան անդամներ զոհվել են։

Լրատվամիջոցը  հայտնել է, որ Իսրայելը ԱՄՆ ռազմական պաշտոնյաներին տեղեկացրել է հարձակման մասին այն սկսելուց ընդամենը մի քանի րոպե առաջ՝ առանց բացահայտելու ճշգրիտ թիրախը։

WSJ-ն հայտնել է, որ Սպիտակ տունը տեղեկացվել է այն բանից հետո, երբ հրթիռներն արդեն օդում էին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հետագայում «դժգոհություն» է հայտնել հարվածի և դրա վայրի վերաբերյալ։

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին դատապարտել է հարձակումը Թրամփի հետ հեռախոսազրույցում,  տարածաշրջանի արաբական կառավարությունները քննադատել են հարվածը՝ այն համարելով ինքնիշխանության խախտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի