Սերժ Սարգսյանի գործը կարող է միացվել նրա վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող մյուս գործերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը, հնարավոր է, միացվի նրա վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մյուս գործին: Այսօր դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ սկսվեց Սարգսյանի վերաբերյալ նոր գործի քննությունը, որում շոշափվում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և Միխայիլ Բաղդասարովի անունները:

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց դիմել Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ այս գործը միացնելու դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում քննվող գործին: Նշենք, որ Արամ Գրիգորյանի վարույթ ուղարկվել են Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու առանձին գործեր, որոնցից մեկը վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու, իսկ մյուսը՝ Իսակովի պողոտայում Սերժ Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ հողեր օտարելու: Այս երկու գործերը Գրիգորյանը միացրել էր մեկ վարույթում: Այսինքն՝ եթե Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ քննվող գործը ևս միացվի դատավոր Գրիգորյանի կողմից քննվող գործին, կստացվի, որ երրորդ նախագահի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող բոլոր գործերը կքննվեն մեկ վարույթի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արաքս Մամուլյան